ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆՔ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»

«ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՔԻ ՏԵՐՆ ԵՆՔ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՏԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
04.11.2011 | 00:00

Քաղաքական տերևաթափի, սիրո, սպառազինությունների մասին է մեր զրույցը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ
-Ինչո՞վ եք բացատրում քաղաքական աշնան տերևաթափը` ելնելով Ձեր բազմամյա փորձից:
-Քաղաքական աշունը Հայաստանում աչքի ընկավ պաշտոնանկություններով, որը տեղավորվում է խորհրդարանական ամենամեծ խմբակցության քաղաքական պայքարի ու մարտավարության տրամաբանության մեջ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը, և տեղի ունեցած փոփոխություններն ունեն իրենց բացատրությունները:
-Ինչո՞ւ է անփոփոխ ՕԵԿ-ի դիրքորոշումը քաղաքական անցուդարձերում, և ինչո՞ւ ՕԵԿ-ին դա չեն ներում:
-ՕԵԿ-ը կայացած քաղաքական ուժ է` 15 տարվա փորձով, և այսօր միակուռ է, ներքին խնդիրներ չունի, մեծ համալրում կա շարքերում: Միայն Երևանի Կենտրոն համայնքում ունենք 5500 անդամ, 120 գրասենյակ ունենք Երևանում, մինչև տարեվերջ դրանց թիվը կհասնի 150-ի, 280 գրասենյակ ունենք մարզերում, այդ թիվն էլ ենք մեծացնելու: Կուսակցությունը թափ է հավաքում, ինչն էլ, բնականաբար, որոշակի հակազդեցություն է բերում, բայց մենք թրծված ենք քաղաքական պայքարում և հանդարտ ենք նայում այդ ամենին: Երբեք ՕԵԿ-ը որևէ քաղաքական ուժի կամ գործչի դեմ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի չի առաջարկել ու պատվիրել վարկաբեկող հրապարակում, բայց մեր դեմ, ցավոք, այդ ոճով հաճախ են գործում: Ես հավատում եմ Աստծուն, ապավինում նրա պատվիրաններին և կարծում եմ, որ չարությանը պետք է պատասխանենք մեր հանդուրժողականությամբ և ակտիվ աշխատանքով, անկոտրում համառությամբ ու հանդուրժողականությամբ, որովհետև Հայաստանի ապագան քաղաքական պատերազմը չէ, այլ քաղաքական մրցակցությունը, քաղաքական ատելությունը չէ, այլ քաղաքական հանդուրժողականությունը:
-Վարձավճարվածությունը լրագրակա՞ն դաշտի խնդիր է, թե՞ քաղաքական:
-Կան պատվիրողներ, և կան կատարողներ: Օրենքը պատասխանատվություն է նախատեսում և՛ կատարողի, և՛ պատվիրողի համար: Երբ որոշ ուժեր իրենց գործը թողած զբաղվում են ուրիշների վատաբանմամբ, հաստատում են իրենց չկայացածությունը: Այն քաղաքական գործիչը կամ կուսակցությունը, որն իր խղճի հետ վեճի մեջ է, չի կարող հաջողություն ունենալ: Մենք մեր խղճի հետ վեճի մեջ չենք, մենք պայքարել ու պայքարում ենք մեր ժողովրդի և մեր ծրագրերի իրականացման համար:
-ՕԵԿ-ն ի՞նչ անելիքներ է իր առաջ տեսնում:
-ՕԵԿ-ը պրպտուն ուժ է, մենք 200 մայր օրենքի հեղինակ ենք: Դա նշանակում է 1000 խնդրի լուծում առնվազն: ՕԵԿ-ը հիմա նոր օրենքների շարք է ներկայացնում խորհրդարանի դատին: Մենք համոզված ենք, որ երկիրը պետք է զարգանա օրենքներով. մի կողմից` օրենքները, մյուս կողմից` օրենքների կիրառման հետևողականությունը մեր հաջողության երաշխիքն են: Մենք, որպես իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժ, մտադիր ենք մեր ուժերի ներածի չափով Հայաստանն առաջ տանել համարձակ բարեփոխումների ճանապարհով: Կարծրացած մոտեցումներ մեզ պետք չեն, պետք են ոչ ստանդարտ լուծումներ տնտեսության մեջ, նորարարական տեխնոլոգիաների տեսակարար կշռի ավելացումով: Մեր նախաձեռնություններից շատերը ոչ ստանդարտ են և որպես կանոն սկզբում արժանանում են քննադատության, հետո քննարկվում են, վերջում ընդունվում: Ճշմարտությունն էլ սկզբում ծիծաղելի է թվում, հետո դառնում է վիճարկելի, վերջում` անբեկանելի: ՕԵԿ-ի կարևոր առավելությունն է, որ մենք ձերբազատված ենք ծայրահեղություններից: Ծայրահեղությունը նման է ծանր հիվանդության, որ ստիպում է միագիծ ընկալել իրականությունը, մինչդեռ իրականությունը շատ ավելի բազմաշերտ է: Մենք պետք է իրականությունն իր ամբողջ խորքով ընկալենք: ՕԵԿ-ը ներկայում գործող ապագայի քաղաքական ուժ է: Իհարկե, մեզ համար շատ կարևոր է մեր անցյալը, մենք մտահոգ ենք մեր ներկայով, բայց ոչ մի պահ չենք մոռանում ապագան ու միշտ բաց ենք պահում ապագայի պատուհանը, որովհետև այնտեղ ապրելու են մեր զավակները: Այդ ապագան մենք պիտի կառուցենք, իսկ դա հնարավոր է քաղաքական կայունության, համախմբվածության, հավակնոտ նպատակների և հետևողական աշխատանքի միջոցով:
-Քաղաքական իրավիճակի երկու տարբեր գնահատականներ կան. ոմանք ասում են, որ կայուն վիճակ է, բարեփոխումներով առաջ ենք շարժվում, ոմանք անկայունություն են տեսնում և կարծում են, որ բարեփոխումները չեն տանում ոչ մի տեղ: ՕԵԿ-ն ինչպե՞ս է տեսնում երկրի ապագան:
-Մենք երկրի ապագան տեսնում ենք քաղաքական կանխատեսելիության մեջ: Երկիրը կարող է զարգանալ, եթե ապագան կանխատեսելի է: Նախ և առաջ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է լինի կանխատեսելի, ՕԵԿ-ը փորձում է իր համեստ դերակատարությամբ հնարավորինս կանխատեսելի դարձնել քաղաքական դաշտը, մեր երկիրը` մեր հայրենակիցների, սփյուռքահայերի, մեր գործընկերների համար: ՕԵԿ-ը վճռական է իր քայլերում և իր հաստատուն ու ծանրակշիռ տեղն է ունենալու նոր խորհրդարանում: Մենք հայտարարել ենք, որ կողմնակից ենք երկրում առավել ագրեսիվ տնտեսական քաղաքականության իրականացմանը. սոցիալ-տնտեսական խնդիրները Հայաստանում շատ են, և լուծման տեմպերը պետք է կտրուկ արագացնել, ընդհանրապես տնտեսական դաշտում պետք է ավելի համարձակ ռեֆորմներ իրականացնենք, սոցիալ-տնտեսական խնդիրները հնարավորինս արագ լուծենք:
-Արտաքին քաղաքականության մեջ և՞ս համարձակ ռեֆորմներ են պետք:
-Արտաքին քաղաքական ճակատում պետք է շարունակվի նախաձեռնողական քաղաքականությունը: Մենք պետք է աստիճանաբար տարածաշրջանում ամրապնդենք մեր դիրքերը և կարողանանք ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն վարել բոլոր ուժային կենտրոնների հետ, շարունակենք ամրապնդել մեր քաղաքական և ռազմական համագործակցությունը մեր հիմնական դաշնակցի` ՌԴ-ի հետ, միևնույն ժամանակ Եվրամիության հետ պիտի խորացնենք մեր հարաբերությունները, որպեսզի ավելի մոտենանք տնտեսապես զարգացած այդ ընկերակցությանը:
-Կարծում եք, որ առաջիկա ընտրությունները կնպաստե՞ն այդ խնդիրների լուծմանը:
-Առաջիկա թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունները կարևոր են մեր երկրի համար, և մենք այն համոզմանն ենք, որ ընտրությունները պետք է անցնեն առավելագույն քաղաքական կոռեկտության պայմաններում, ավելին` մենք հայտարարել ենք թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների մեր տեսլականը, ինչի համար մեզ ժամանակին քննադատեցին, թե ինչու ենք ընտրություններից այդքան շուտ այդ մասին խոսում: Նախ` դա ամբողջ աշխարհում ընդունված է, և երկրորդ` երբ հարցերը տրվում են, պետք է տրվեն պատասխանները: Պատասխան չտալը չի նշանակում, թե պատասխան չկա: Մենք կողմնակից ենք հնչած հարցերին կոնկրետ պատասխաններ տալու քաղաքականությանը և հայտարարել ենք, որ մեր խոսքի տերն ենք ու առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու ենք նախագահ Սերժ Սարգսյանին, համոզված ենք, որ նա արժանի է վերընտրվելու և իր առաջադրած ծրագրերն իրականացնելու:
-Ձեր կարծիքով` կոալիցիան կշարունակի՞ ՀԱԿ-ի հետ բանակցությունները, թե՞ այդ պատմությունն ավարտված է:
-Շատ լավ կլինի, որ երկխոսությունը շարունակվի, որովհետև առջևում ընտրություններ են, կարելի է երկխոսել խաղի կանոնների շուրջ, լավ ընտրությունների անցկացման, քաղաքական ու հանրային համաձայնության ձեռքբերման մեխանիզմների:
-Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում մնո՞ւմ է հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգումը:
-Տեսաք` Հայաստանն ինչ մեծ քայլ կատարեց հարևանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժից հետո. առաջին իսկ օրը ՀՀ նախագահը ցավակցեց Թուրքիայի նախագահին, մարդասիրական օգնություն առաքվեց: Այս քայլերը վկայում են փոքր Հայաստանի մեծության մասին: Ես կարծում եմ` այս էջը փակված չէ, մենք պետք է կարողանանք աստիճանաբար լավացնել մեր հարաբերությունները հարևանների հետ, իհարկե, եթե նրանք դրսևորեն կառուցողական վերաբերմունք, որովհետև դա չի կարող լինել մեր արժանապատվության ու ազգային զգացումների հաշվին: Հույս ունեմ` Թուրքիայում կհաղթի քաղաքական ողջախոհությունը, վերջին շրջանում թուրք հասարակության առաջադեմ մտածողները, նույնիսկ խորհրդարանի պատգամավորները հաճախ են խոսում հայերի ցեղասպանության, Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին: Մենք մի կարևոր շրջան հաղթահարել ենք, մնացածը ցույց կտա ժամանակը:
-ԱՄՆ-ի պետքարտուղարը վերջերս վերահաստատեց հայ-թուրքական հարաբերություններով իր երկրի մտահոգվածությունը, այսինքն` հարցը մնո՞ւմ է միջազգային քաղաքականության օրակարգում:
-Իհարկե, հարցը մնում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Տեսեք` Գյումրիից մինչև թուրքական առաջին կայարանը գնացքով 21 րոպե է, բայց Ադրբեջանը, իր թշնամական կեցվածքից ելնելով, ֆինանսավորում է Վրաստանին և, թուրք-ադրբեջանա-վրացական նոր երկաթգիծ է կառուցվում` միլիոնավոր դոլարներ ծախսելով (900 միլիոն դոլար արդեն ծախսվել է), երբ գործողը վերականգնելու համար 50000 դոլար էլ պետք չէ: Այսինքն` քաղաքականությունն իշխում է տնտեսական նպատակահարմարությանը: Բնականաբար, և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն, և՛ ՌԴ-ն հայտարարում են, որ այդ հարաբերությունները պետք է նորմալացվեն, բայց դա գործընթաց է, որի հաջողությունն արագությամբ չի որոշվում:
-Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը նոր հարթակ տեղափոխելու վտանգ չի՞ բերում:
-Չեմ կարծում, ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամները գործում են 2 տարով, հազիվ թե այդ ժամանակում վճռական զարգացումներ ունենանք հիմնախնդրի կարգավորման մեջ: Հաջորդ անգամ նման վերընտրության հնարավորություն Ադրբեջանը կունենա շատ տարիներ անց: Բանակցային գործընթացը այն փուլում չէ, որ Ադրբեջանը փորձի նոր կարգավիճակն օգտագործել: ՄԱԿ-ի ԱԽ-ի երեք մշտական անդամներ Մինսկի խմբի անդամներ են և բազմիցս հրապարակայնորեն, նախագահների մակարդակով հայտարարել են ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը` դատապարտելով ռազմական հռետորաբանությունն ու ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ: Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելն ավելի շատ լրացուցիչ հեղինակություն ձեռք բերելու հարց է, որին լուրջ աջակցություն ցուցաբերեցին իսլամական երկրները, թուրքալեզու ժողովուրդների գագաթնաժողովը: Ծայրահեղություններն այս դեպքում ճիշտ չեն, պետք է հաշվի առնենք փաստը, հաշվի առնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնելու իրավունք ունի ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն, ուրեմն` նաև մենք:
-Քաղաքական դաշտում այսքան տարի լինելով` ի՞նչն եք համարում ամենակարևորը քաղաքական գործչի համար:
-Ամենակարևորը հայրենասիրությունն է:
-Սերը ապրիորի զգացմունք է:
-Սերը ուժ է, սերը քաղաքականության մեջ շատ կարևոր է, սերը առ հայրենիք, առ ընտանիք, առ գործ: Քաղաքականության մեջ շատ կարևոր են նպատակասլացությունը, պատասխանատվությունը: Իմ բանաձևն է` «Աշխատասիրություն+պատասխանատվության զգացում = արդյունք»: Ես շատ կարևոր եմ համարում ծրագրված աշխատանքը և կոնկրետ արդյունքին միտված քաղաքականությունը: Տեսեք` Անվտանգության խորհուրդն ինչ բազմապրոֆիլ գործունեություն է իրականացնում տարբեր ոլորտներում, տարբեր ուղղություններով: Հայաստանում մենք ծրագրված համագործակցում ենք ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի հետ, դա ինստիտուցիոնալ համագործակցություն է, յուրաքանչյուր միջազգային կառույցի հետ մենք ունենք համագործակցության հստակ ծրագիր, որը կատարելու դեպքում կա հստակ գնահատական: Վերջին երեք տարում շատ դրական են ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի զեկույցները Հայաստանի վերաբերյալ: Դա ծրագրված աշխատանքի արդյունքն է: Մենք աղանդների դեմ պայքարի լուրջ հայեցակարգ ենք մշակել, աղանդների քայքայիչ գործունեության դեմ ամբողջ աշխարհն է պայքարում: Հաստատման փուլում են երկրի տրանսպորտային, էներգետիկ, ժողովրդագրական անվտանգության զարգացման հայեցակարգերը: Չմոռանանք` վրաց-օսական եռօրյա պատերազմն ինչ սպառնալիքներ առաջացրեց մեզ համար, և մենք անվտանգության բոլոր առումներով պետք է պատրաստ լինենք դիմակայելու ցանկացած սպառնալիքի: Բոլորը խոսում են անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, անվտանգությունը սկսվում է երկրի պետական սահմանից, Հայաստանը 4 հարևան ունի, որոնցից 2-ի հետ որևէ հարաբերություն չունի, այսօր ԱԽ-ում հատուկ միջգերատեսչական պետական հանձնաժողով է գործում` մշակելու ժամանակակից սահմանային ենթակառուցվածքներ, որոնք շուտով կգործեն մեր բոլոր սահմաններում: Վերջին մի քանի տարում Հայաստանի տեղեկատվական սայթերի վրա հարձակումներ չկան, դա պատահական չէ, այլ տեղեկատվական անվտանգության ռազմավարության միջոցառումների իրականացման հետևանք: Ես մի քանի ոլորտ նշեցի միայն, կարող եք ցանկացած ոլորտ քննարկել և կտեսնեք նույն պատկերը: ՀՀ ԱԽ-ում առաջին անգամ հաստատվել է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պետական ծրագիր 2011-2015 թթ.` մենք ծրագրված ներկրում ենք նորագույն սպառազինություններ և ռազմական տեխնիկա, հատուկ հայեցակարգով նախատեսված է ՀՀ-ում ռազմական ներուժի հզորացումը, պատահական չէր մեր անօդաչու ինքնաթիռների ստեղծումը: Անվտանգության խորհրդի նորովի գործունեությունը հիմնականում պայմանավորված է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ. նա երկար տարիներ ԱԱԽ քարտուղար է եղել, այսօր մեր ամբողջ համակարգն է ծրագրված գործունեություն իրականացնում և արժանանում է միջազգային գործընկերների բարձր գնահատականին: Անվտանգության խնդրին առնչվող ցանկացած ոլորտի վերաբերյալ մենք կանխատեսումներ ենք անում, որոնք շատ կարևոր կիրառական նշանակություն ունեն: Իսկ Դուք ասում եք` սերը ապրիորի զգացմունք է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ