«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ՄԵՆՔ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՑ ՆԱԽԱՊԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԷԻՆՔ ՀԱՅՑԵԼ»

«ՄԵՆՔ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՑ ՆԱԽԱՊԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԷԻՆՔ ՀԱՅՑԵԼ»
24.05.2011 | 00:00

Մոտ մեկ տարի է, ինչ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ստանձնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկը։ Նկատենք, որ ԲՀԿ-ի երեք թեկնածուներից այս նախարարական «պոստի» երկարակյացը ներկայիս նախարարն է։
-Ինչո՞վ է դա պայմանավորված,- կառավարության միջանցքում հարցրինք նախարարին։
-Չեմ կարող գնահատել նախորդների աշխատանքը, կարող եմ ասել միայն, որ այս պաշտոնում կաշխատեմ այնքան ժամանակ, որքան կառավարությունը կամ մեր կուսակցության առաջնորդը նպատակահարմար կհամարեն։
-Ըստ մամուլի պնդումների` ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև տարաձայնությունները շարունակվում են։ Այդ հարաբերությունները չե՞ն ազդում Ձեր աշխատանքի վրա։
-Ոչ։
-Իսկ ի՞նչ եք կարծում, իրականում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև խնդիր կա՞։
-Իրականում խնդիրներ միշտ էլ լինում են, սակայն դրանք ծագում են քննարկումների, վերլուծությունների և սուբյեկտիվ կարծիքների արդյունքում։ Ցանկացած քաղաքական քննարկում երբեմն առաջացնում է ինքնուրույն կարծիք ներկայացնելու անհրաժեշտություն։ Սակայն այլ խնդիր չեմ տեսնում։
-Եթե վերլուծենք Ձեր նախարարական գործունեությունը, ինքներդ գո՞հ եք Ձեր աշխատանքից։
-Կարծում եմ` ոչ թե ես, այլ հասարակությունը պետք է գնահատի իմ աշխատանքը։ Ես աշխատում եմ օրնիբուն։
-Թերացումներ, բացթողումներ չկա՞ն։
-Բացթողում` չէի ասի, կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում, ուղղակի ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում բոլոր հարցերն ուսումնասիրել և ներկայացնել հանրությանը։ Ժամանակի սղությունից մի քիչ նեղվում եմ, սակայն փորձում եմ աշխատանքային ժամերից դուրս աշխատել, ինչը թույլ է տալիս շատ հարցեր կարգավորել։
-Փաստորեն, Ձեր աշխատանքից առանձնապես դժգոհ չեք։
-Ես ինչպես կարող եմ ինձնից դժգոհ լինել, ուղղակի նշում եմ, որ աշխատանքները ծավալուն են, և հասցնելու խնդիր կա։
-Օրինակ, կենսաթոշակների և նպաստների ցուցակների հերթական ուսումնասիրության գործընթացում այս ամիս լուրջ խնդիրներ առաջացան, քանի որ շատ են դեպքերը, երբ մարդու թոշակը կասեցվել է, սակայն ուսումնասիրությունը պարզել է, որ փաստաթղթերում անճշտություն չկա։ Սա աններելի անփութություն չէ՞, որի պատճառով մարդն այս ամսվա թոշակը հաջորդ ամիս պետք է ստանա։
-Անհնար է, որ կասեցման դեպքում որևէ անճշտություն չլինի, քանի որ փաստաթղթերն ստուգվում են բազային տվյալներով, և շատ հաճախ անճշտություններ են լինում ծննդյան թվերի, ամսաթվերի, ինչպես նաև անուն-ազգանունների մեջ։ Մենք պարտադրված էինք ցուցակների գլոբալ ուսումնասիրություն իրականացնելու, որի նպատակը տեղեկատվական բազան մեկ անգամ ևս ճշգրտելն էր։ Սա գործնականում դրական արդյունք տվեց։ Եթե մինչ այժմ ցանկացած վերստուգող մարմին նշում էր ցուցակների անճշտության խնդիրը, ապա այս ստուգումներից հետո նման բացթողումը նվազագույնի է հասցված։ Իհարկե, այս գործընթացը շատ դժգոհությունների տեղիք տվեց, սակայն մենք թոշակառուներից նախապես ներողություն էինք հայցել։ ՈՒսումնասիրությունները, կարծում եմ, շատ արագ կավարտենք, և խնդիրներ չեն լինի։ (Թեև նախարարը բացառեց անճշտությունները, այդուհանդերձ, մեր տեղեկություններով` եղել են դեպքեր, երբ մարդկանց թոշակները կասեցրել են առանց որևէ պատճառի, և միայն մեր միջամտությունից հետո թոշակը հասանելի է դարձել- Ժ. Վ.)։
-Կառավարության որոշմամբ` վերջերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն իրավունք վերապահվեց անմիջականորեն միանալու քաղաքացիական ակտերի գրանցման բաժնի տեղեկատվական բազային։ Ո՞րն է նպատակը։
-Երբ կենսաթոշակառուն մահանում է, նրա մահվան վերաբերյալ տեղեկությունը տրամադրում է քաղաքացիական ակտերի գրանցման բաժինը։ Որպեսզի այդ տեղեկությունն անմիջապես հասնի մեզ, որոշվեց ուղղակի միանալ տեղեկատվական բազային։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ