«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԱՌԱՋԻԿԱ 5-10 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ և ՍՊԱՌՈՂ ԵՐԿԻՐ»

«ԱՌԱՋԻԿԱ 5-10 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ և ՍՊԱՌՈՂ ԵՐԿԻՐ»
24.06.2011 | 00:00

Հունիսի 24-25-ին Երևանում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կանցկացվի DigiTec բիզնես ֆորումը: Համաժողովի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Բիզնես ֆորումի գլխավոր գործընկերն «ԱրմենՏել» ընկերությունն է (ապրանքանիշը` Beeline), պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: DigiTec բիզնես ֆորումի շուրջ զրուցում ենք «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ԻԳՈՐ ԿԼԻՄԿՈՅԻ հետ:
-Պարոն Կլիմկո, այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը DigiTec բիզնես ֆորումի գլխավոր գործընկերն է: Ո՞րն է ֆորումի գլխավոր գործընկեր դառնալու շարժառիթը:
-Կցանկանայի նշել, որ առաջին անգամ չէ, որ մենք աջակցում ենք DigiTec բիզնես ֆորումի անցկացմանը, իսկ ինչ վերաբերում է շարժառիթին, ապա, կարծում եմ, եկել է ժամանակը, որ հայ խոշոր և մանր ձեռնարկությունները մեծ ուշադրություն դարձնեն տեղական ընկերությունների ներուժին, քանի որ նրանց ծառայությունները և ապրանքները որակով հաճախ չեն զիջում միջազգային ծառայություններ մատուցող ընկերություններին: Հենց այս խնդրի գիտակցմամբ է «ԱրմենՏել» ընկերությունը մոտենում DigiTec բիզնես ֆորումին:
Հանդիսանալով ֆորումի գլխավոր գործընկեր, «ԱրմենՏել» ընկերությունը նաև միտում ունի մոտեցնելու զանազան լուծումներ, ապրանքներ, ծառայություններ մատուցողներին: Մենք, միաժամանակ, բարձր տեխնոլոգիական լուծումների և՛ պատվիրատու ենք, և՛ մատակարար, և համարում ենք, որ ֆորումը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար ճանաչելու միմյանց` աջակցելով Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության ընկերությունների ինտեգրմանը: Ֆորումը եզակի հարթակ է գործնական կապեր հաստատելու և արդյունավետ միջոց է նոր գործընկերներ և հաճախորդներ ներգրավելու հարցում:
-Ի՞նչ է ներկայացնելու Ձեր ընկերությունը DigiTec բիզնես ֆորումում:
-«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի կապի միասնական օպերատորն է: Մեր ընկերությունը մատուցում է կապի ծառայությունների ողջ տեսականին` անլար և լարային տեխնոլոգիաներով: Ի լրումն կապի ծառայությունների տրամադրման` մեր սպասարկման գրասենյակներում կան նաև անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ` բջջային և ֆիքսված հեռախոսներ, մոդեմներ, աքսեսուարներ: Կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք նաև հոսթինգի, էլեկտրոնային փոստարկղի, տվյալների փոխանցման ծառայություններ: Դառնալով «ԱրմենՏել» ընկերության հաճախորդ` կազմակերպությունները հնարավորություն ունեն ձեռք բերելու կապի բոլոր ծառայությունները մեկ վայրում, որտեղ նրանց հասանելի է նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող հուսալի և որակյալ կապ: Հենց այս գաղափարի շուրջ են կառուցված լինելու մեր ելույթները և ցուցադրումները բիզնես ֆորումի ընթացքում:
-Ի՞նչ նոր ծառայություններ է «ԱրմենՏելը» առաջիկայում ներկայացնելու հայկական շուկայում:
-Մեր ընկերությունն առաջիկայում պատրաստվում է շուկային հեռահաղորդակցային նորարար լուծումներ, նոր ինտերնետ և հավելյալ արժեքով ծառայություններ մատուցել, որոնք կվերաբերեն թե՛ բջջային, թե՛ ֆիքսված հեռախոսակապին: Նոր ծառայություններն ուղղված կլինեն ազգային բովանդակության զարգացմանը, արտասահմանյան բովանդակության կենտրոնացմանը երկրի ներսում, ինչպես նաև սպասարկման որակի զարգացմանը: Ընկերությունն աշխատում է կորպորատիվ ինտերնետի բնագավառում նոր առաջարկությունների պատրաստման ուղղությամբ, նաև շարունակում է շահավետ և ճկուն սակագնային փաթեթներ առաջարկել մեր հաճախորդներին: Առաջիկայում, բացի ծառայություններ ավելացնելուց, ընկերությունը կընդլայնի իր խանութներում առաջարկվող տեխնիկական սարքավորումների տեսականին:
-Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) կիրառելու ի՞նչ հնարավորություններ կան, և հայաստանյան գործարար դաշտը, ըստ Ձեզ, որքա՞ն է կարևորում և կիրառում ՏՀՏ-ներն իր առօրյա աշխատանքում:
-Հայաստանի ՏՏ ոլորտի մշտապես փոփոխվող և զարգացող միջավայրում արագորեն զարգանում են էլեկտրոնային վաճառքը և էլեկտրոնային կառավարման համակարգերը: Գաղտնիք չէ, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը բարձրացրել է ձեռնարկությունների արդյունավետությունը, նվազեցրել չվերականգնվող միջոցների սպառումը` դարձնելով ծառայություններն ինտելեկտուալ և արժեքավոր: Կարծում եմ, որ ՏՀՏ օգտագործման և զարգացման օգտակարությունը սկսել են գիտակցել ոչ միայն պետությունը, այլև գործարարները, ինչն ավելի կարևոր է: Դա, անկասկած, կհանդիսանա այդ ոլորտի զարգացմանը խթանող ուժ: Թույլ տվեք լինել լավատես, քանի որ համոզված եմ, որ առաջիկա 5-10 տարիներին Հայաստանը կհասնի իր երկարամյա նպատակին` կդառնա առաջատար, բարձրագույն տեխնոլոգիաներ մատակարարող և սպառող երկիր:
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ