Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց Արցախի հայաթափման գործընթացը։ Դրա հիմքերը դրվեցին՝
-2018թ. մայիսի 9-ին, երբ մեկնարկեց բանակցությունների տապալման գործընթացը,
-2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ մեկնարկեց պատերազմը և ամեն ինչ արվեց, որպեսզի մենք պարտվենք (հընթացս մերժվում էին պատերազմը կանգնեցնելու առաջարկները, որպեսզի չասեն` Նիկոլ, դավաճա՜ն),
-2021թ. հունիսի 20-ին, երբ խորհրդարանական ընտրություններում վերարտադրվեց պարտության ու խայտառակության դեմքը,
-2022թ. հոկտեմբերի -֊ին, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Հիմա մենք ստիպված ենք ոչ թե զրոյական կետից, այլ մինուսից սկսել։ Պետք է կռիվ տալ արցախահայության` իր տուն վերադառնալու իրավունքի հարցը միջազգային հարթակներում օրակարգային դարձնելու համար։ «Մայր Հայաստանի» գործունեությունն այդ առումով ինտենսիվ է և գործնական։ Մենք գնում ենք այնտեղ, ուր համանման խնդիրներ կան և բարձրաձայնում ենք մեր օրակարգի մասին։ Դոնբասյան մեր այցը նույնպես այդ թեմայով է։ Մենք ռուսական լսարանին Արցախի ու Հայաստանի վերաբերյալ հարցը հնչեցնում ենք պատերազմական գոտուց, ինչն ավելի է մեծացնում լսելի և ընկալելի լինելու հնարավորությունը։
Հավատացնում եմ, որ բոլոր խնդիրները, հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, լուծելի են։ Մենք համոզված ենք դրանում։ Միակ նախապայմանն ամբողջական իշխանափոխությունն է։ Մնացածը ժամանակի հարց է։
Անդրանիկ Թևանյան