Կարդացի Սայաթ Շիրինյանի հակիրճ, ցցուն ենթատեքստով, բայց միանշանակ, սխալ հասցեով արձակած «կրակոցը»:
Մի քանի հարցեր նախկին պաշտոնյային:
Մինչ հարցադրումները, սակայն, փոքրիկ, բայց շատ էական պարզաբանում.
տվյալ պարագայում իմ օգտագործած ածականի (նախկին) մեջ, խնդրում եմ, քաղաքական ենթատեքստ չփնտրել` նկատի չունեմ փնթի «алкаш»-ի ակնարկած «նախկին» գոյականը, որով խաբեց բիոզանգվածի վերածված հանրությանն ու թույն ներարկեց նրա արյունատար անոթներ:
Եվ այսպես, պարոն գնդապետ, ասացեք խնդրեմ.
1. «ազգակործան պատուհասը» Ձեր «չսխալված» վոժդից ոչինչ չի՞ սովորել։
2. Այն ունեցվածքը, որը Ձեր ՄԵԾԱՐԳՈ-ՄԵԾԱՊԱՏԻՎ վոժդից բռնագանձում են աննավարդապետյանները, ի՞նչ ծագում ունի, որտեղի՞ց է հայտնվել:
3. ՀՀ վարչապետուհու «ղոդուղի» «սխալված պապային» ո՞վ է փոխանցել իշխանությունը։
Նաև`
4. «չսխալվածը» 10 տարի նախագահ է եղել, արդյոք չէ՞ր գիտակցում, թե իշխանությունն ում է փոխանցում։
5. Այդ պահից անցել է 16 տարի։ Եթե «սխալվածն» այդքան ապազգային էր, իշխանություն փոխանցողն ինչու՞ է համառորեն լռում ու մինչ օրս ոչինչ չի բարձրաձայնում։
Թերևս, ամենակարևորը.
6. Կհստակեցնե՞ք` զրպարտությամբ, ստով, կեղծիքով, բանսարկությամբ գերխտացած, թուրքի գովքն ու գործն անող, «հայ» արմատով ամեն ինչը մերժող իր թռուցիկը` ՀԺ-ն, Ստամբուլի բիճը (ականջդ կանչի Էլիֆ Շաֆաք) ո՞ր թվից է, խոսակցական սլենգով ասած` «խոդի գցել»:
2008-ի՞ց…
Առակս զինչ ցուցանե՞:
Ընդամենն այն, որ այդ կեղտոտ դեղին թռուցիկը զենք դարձել ու ասպարեզ է մտել «չսխալվածի» քաղաքական դաշտ մուտք գործելուն գրեթե համընթաց:
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
Ռուսի ասածով`
- Ничего личного!
Просто информация к размышлению!