Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ով օրենքով կպատժվի, երբ ժամանակը գա, ով՝ լեռների օրենքով

Ով օրենքով կպատժվի, երբ ժամանակը գա, ով՝ լեռների օրենքով
27.05.2024 | 22:18

Մի քանի ծաղրածուներ, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներ ու «պատասխանատու» լրագրողներ թիրախավորում են արցախցիներին։

Պատվերը պարզ է՝ զանգվածային շարժումը փորձում են ներկայացնել որպես հատվածական երևույթ, այլ բացատրություն չեն կարողանում հնարել։

Ուրեմն, բոլոր նման անձինք հույս չունենան, որ արցախցիների թիրախավորումն իրենց ներվելու է։ Ով օրենքով կպատժվի, երբ ժամանակը գա, իսկ ով՝ լեռների օրենքով։

Ինչ ծակ էլ մտնեն, չեն փրկվի։ Ոչ ոք չի մոռացվելու։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3064

Մեկնաբանություններ