ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ձեռքներդ և լեզուներդ հեռու պահեք հայ եկեղեցուց նորահայտ հայ Մալյուտա Սկուրատովներ

Ձեռքներդ և լեզուներդ հեռու պահեք հայ եկեղեցուց նորահայտ հայ Մալյուտա Սկուրատովներ
26.04.2024 | 06:52

Վերջին օրերին Բագրատ Սրբազանի հասցեին տարատեսակ շեյթանների կողմից եղկելի մեկնաբանությունների մասին լուրը հիշեցրեց Իվան Ահեղի օպրիչնիկ Մալյուտա Սկուրատովի վարքը։

Ցարի հավատարիմ հրեշը տասնյակ հազարավոր մարդկանց դահիճն էր, նրա դաժանության, անգթության մասին լեգենդներ էին պտտվում քանզի գաղտնի ոստիկանության ղեկավար Մալյուտան պատրաստ էր ցարի հրահանգով կատարել ցանկացած ոճիր, բայց և հանցագործությունների գագաթնակետը ռուսական եկեղեցու աքսորված մետրոպոլիտ Ֆիլիպի սպանությունն էր։

Սպանության պատճառը Ֆիլիպի աստվածահաճո մերժումն էր, որով նա ցարին փորձում էր հետ պահել սպանությունների, գազանությունների ծարավ զորքի հետ դեպի Նովգորոդ պատժիչ արշավից։

Ռուսական եկեղեցու առաջնորդը խեղդամահ արվեց Մալյուտայի ձեռքերով։

Ներկա Հայաստանում քարոզչական մալյուտաների պակաս չկա։

Հայ առաքելական սուրբ եկեղեցու, նրա հայրենասեր սպասավորների դեմ սորոսական, թուրքական փողերով ձևավորված շեյթան քարոզիչների բույնը սկսել է ատելության, անհանդուրժողականության, բանսարկության մի արշավանք, որը ղեկավարում են հիմնականում հայտնի և ոչ այդքան սրբապիղծեր, հավատուրացներ, բանսարկու լրտեսներ, քաղաքական և ֆիզիկական արվամոլներ։

Դրանց մասին մտորելիս նորից հիշելու եմ Մալյուտային, ով ցարին խնդրել էր իրեն բոյարական կոչում տալ։

Ի պատասխան խնդրանքի, ցարը քմծիծաղել էր և ասել` դու շուն ես։

Ա՛յ, արդի հակաեկեղեցական քարոզիչներն էլ են շուն բառի բուն իմաստով։

Որպես վերջաբան հիշեցնեմ, որ Իվան Ահեղին և Մալյուտային միավորում էր սիֆիլիսով հիվանդությունը։

Ձեռքներդ և լեզուներդ հեռու պահեք հայ եկեղեցուց նորահայտ հայ մալյուտա Սկուրատովներ:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ