Էդքան փողոցներին ու պոլերին պառկելու, քաշքշվելու, հայհոյանք տալու ու հայհոյանք ուտելու փոխարեն, դուրս գայիք ԱԺ ամբիոն, նայեիք պարոն վարչապետի մռթին ու հարցնեիք, թե լինելով ԱԱԾ վերահսկողության տակ, ինչպե՞ս է հաջողացրել հեղափոխությունը:
Հետո փորձեիք կազմել քննիչ հանձնաժողով ու գործին իրավական ընթացք տայիք՝ զուգահեռ սկսելով նաև անվստահության գործընթացը:
Ոստիկանների հետ այդքան ըմբշամարտ կպնելու փոխարեն հայտարարեիք, որ վայր եք դնում մանդատները, կամ եթե չէիք էլ դնում, գոնե հայտարարություն տարածեիք, որ ուտում եք:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ