«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Վրացիներին էլ անուն ենք դնում

Վրացիներին էլ անուն ենք դնում
25.03.2024 | 20:00

էդ ինչի՞ մի անգամ այ էսօրվա Հայաստան եկած Վրաստանի վարչապետը չասաց՝ դե լավ, դե տալիս ենք էդ Հարավային Օսեթիան ու Աբխազիան, հերիք է Ռուսաստանի հետ թշնամի լինենք։

Ի՞նչ է, նրանք չե՞ն ուզում աշխարհի գերհզոր պետության հետ բարեկամ լինել, իրենց գինին ու «Բորժոմին» ավելի լավ ծախել, ավելի շատ տուրիստ ընդունել, էժան գազ առնել, օրինակ՝ մեզ պես։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ