Մեզ հետ տեղի ունեցողը ունի նաև քաղաքակրթական չափում:
Եթե համառոտ, ապա մենք կրկին դրսևորում ենք աշխարհաքաղաքական կոդերը ընթերցելու անկարողունակություն: Ու հերթական անգամ կատարում ենք քաղաքակրթական սխալ: Խորքային սխալ:
Աշխարհում սկսվել է աջ շրջադարձը: Մենք գնում ենք ձախ ուղղությամբ:
Աշխարհը վերաիմաստավորում է լիբերալիզմը, որն իրականում սպառվեց դեռևս Առաջին աշխարհամարտից հետո՝ ավելի ուշ փոխակերպվելով կոմպրոմիսային նեոլիբերալիզմի: Մենք նոր-նոր փորձում ենք դիրքավորվել լիբերալ արժեհամակարգում՝ միամտորեն կարծելով, թե դա որևէ մեկին կհրապուրի Արևմուտքում, որը, իր հերթին, գնալով հեռանում է լիբերալիզմից: Սպասեք հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներին ու ինքներդ կհամոզվեք դրանում:
Աշխարհը դառնում է ասիակենտրոն, մենք դրա փոխարեն փրկություն ենք փնտրում Արևմուտքում, որը, որպես քաղաքակրթական, աշխարհաքաղաքական պրոյեկտ, սպառվել է: Իհարկե, լինելու է նորը, բայց դրա համար ժամանակ է պետք:
Տպավորություն է, թե ապրում ենք 1990-ականներին, երբ հետխորհրդային լիբերալ տրանսֆորմացիան շատերի համար կրոնական դոկտրինի էր վերածվել:
Մինչդեռ, աշխարհը փոխվել է, ուժերը՝ վերադասավորվել, մայրուղային կոնցեպտները՝ էապես խմբագրվել:
Վահե Դավթյան