ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հիմնական խնդիրը «մագնիսական բևեռի» ստեղծումն է, որը կձգի հասարակությանը

Հիմնական խնդիրը «մագնիսական բևեռի» ստեղծումն է, որը կձգի հասարակությանը
18.03.2024 | 12:19

Մի կարևոր նկատառում՝ վերջերս սկսված քաղաքական խմորումների հետ կապված։

Առաջին անգամ փորձ է արվում համախմբելու իրապես ազգային ուժերին, որոնք 30 տարի շարունակ հնարավորություն չեն ունեցել անկաշկանդ գործելու։

Հայտնի է, որ, այսպես կոչված, նախկիները, որոնք ընտրել էին գլոբալ աշխարհի հետ ինտեգրվելու ուղին վայրի կապիտալիզմի ճանապարհով և ԼՏՊ-ի պարտադրած լաքեյական ծառայությունների մատուցման պարադիգմով, որի իմաստը երկրի ինքնիշխանությունը մաս առ մաս դրսի ուժերին տալն էր՝ հանուն վարկերի ու ներդրումների, հանուն տնտեսական անձնական՝ մորթապաշտ պրեֆերենցիաների, ցուցադրական ու բուտաֆորիկ վանդակի մեջ էին պահում ազգայինը։ Այն արտահայտվում էր ճոխ ցուցադրություններով՝ ազգագրական համերգներով, փառատոներով, քեֆերով, ազգային-ազատագրական պայքարի պաթոսացմամբ։ Դե իհարկե, ապազգային ընդդիմությունն էլ թիրախավորում էր այն՝ ծաղրելով «հայուգենական» ու «ոչմիթիզականության» պիտակավորումներով։

Սրան ավելացավ դրսի ուժերի պարտադրած «ծռացումը», որի իրական նպատակը ձևավորել էր մարգինալ ու եվրոպական ֆաշիստական շարժում՝ ուկրաինական «Ազով» շարժման օրինակով։ Սրա սոցիալական հենքն էլ այն դեգրադացված խավերն էին, որոնք փորձել էին Ռուսաստան տեղափոխվել՝ «հեսա տեսեք ինչ ենք անելու» կենցաղային խորամանկությամբ ու բախվել էին կատարյալ ձախողման։ Ինչքան էլ այս արհեստական շարժումը խորթ է մեր ազգային էությանը, այն հաջողվեց գոնե նրանով, որ ազգային 30-ամյա վակուումը լցվեց պսևդո՝ արհեստական «ազգայինով», ուր տեղ չկար իրապես ազգային ուժերի համար։ Դժբախտաբար, այս պահին արևմտյան փողերով «խաղողը թթու է» հիստերիան հասել է իր գագաթնակետին։

Ահա այս պայմաններում՝ նախկին, նոր ու ԱԺԲ-ի ստվերում ձևավորվեցին իրապես ազգային ուժերը՝ մոբիլիզացվելով խաղաղ ստեղծագործական ոլորտներից սեփական ուժերով, միջոցներով ու ռեսուրսներով։

Նրանք համոզված են, որ Հայաստանում իր բնույթով նեոգաղութային ողորմելի համակարգը փլուզվում է, և վերադարձ չի լինելու դրան։ Պայքարում են իրապես ազգային պետության համար։ Այսինքն, գերիշխում է «հանունի» գաղափարը և ոչ թե ջուր են լցնում «ընդդեմի» գաղափարին, որը ոչնչով չի կարող փոխել ներկա ճգնաժամային վիճակը։

Հիմա պահը շատ պատասխանատու է։ Օրակարգի առաջին կետում դրված է համախմբման և իրապես ազգային ճակատ ձևավորելու հարցը, կարելի է ասել, հասարակության դժոխային պառակտման ու ատոմիզացման պայմաններում։

Շատ կարևոր է հասկանալ, որ քաղաքական ուժերը չունեն քիչ թե շատ հանրային աջակցություն։ Պառակտված ու ատոմիզացված, սարսափած ու միմյանց նկատմանբ անվստահաբար տրամադրված «հպարտ» քաղաքացիները մտել են անհատական խրամատներ ու ճեղքեր։ Նրանք անվերջ աղմկում են՝ բողոք ու ողբ տարածելով։ Բավական է մի քաղաքական ուժ հայտ ներկայացնի հրապարակային դաշտում, այդ խրամատներում «սրանց փոխեք» կոչերն ու աղաղակները դադարում են, որովհետև հանընդհանուր անվստահությունը հասել է պաթոլոգիայի աստիճանի։

Հետևաբար, իրապես ազգային ճակատին միավորվող ուժերը պետք է հասկանան, որ նրանցից ոչ մեկը չունի հանրային աջակցություն։ Այս իրավիճակում անհեթեթ է ակնկալել առաջնորդություն այդ նոր կազմավորող ճամբարում։ Հիմնական խնդիրը պետք է լինի առկա ռեսուրսների խելացի ու հմուտ ներդաշնակումը, որը մագնիսական բևեռ կարող է ստեղծել և ձգել հասարակությանը։

Համախմբման ձևաչափն էլ պետք է լինի ապակենտրոն, ուր յուրաքանչյուր ուժ կպահի իր սուբյեկտայնությունը։ Այլ կերպ ասած՝ խոսքը ՑԱՆՑԱՅԻՆ պայքարի մասին է՝ ԹԻՐԱԽԱՅԻՆ ու ԱՍԻՆԽՐՈՆԻԿ մեթոդներով։

Կարծում եմ՝ մարտի 23-ին Գյումրիում նախատեսված միջոցառումը, Շիրակի թեմի առաջնորդությամբ, կբացի հաջողության այն դուռը, որը մեզ դուրս կբերի այս ճգնաժամից և կտանի իրապես ազգային պետության կառուցման ճանապարհով։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ