ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սպառնում են Արևմուտքին՝ վիճարկելով նրա դոմինանտ դերը աշխարհաքաղաքական գործերում

Սպառնում են Արևմուտքին՝ վիճարկելով նրա դոմինանտ դերը աշխարհաքաղաքական գործերում
17.03.2024 | 12:39

Վերջին մի քանի հարյուրամյակների պատմությունը և, հատկապես, Նապոլեոնի և Հիտլերի պատերազմները Ռուսաստանի հետ, սառը պատերազմը Արևմուտքի ու ԽՍՀՄ-ի միջև, ինչպես նաև ներկա պատերազմական վիճակը Ուկրաինայում ռուսական ռազմաքաղաքական միտքը բացատրում է Արևմուտքի մշտական ցանկությամբ՝ հեռացնել ասպարեզից Ռուսաստանին որպես հզոր մրցակից և տիրել նրա անբավ հարստություններին։

Այս հանգամանքը հատկապես կարևորություն է ստանում վերջին ժամանակներում, երբ ոտքի կանգնած և նոր ոտքի կանգնող համաշխարհային հզորությունները սպառնում են Արևմուտքին՝ վիճարկելով նրա դոմինանտ դերը աշխարհաքաղաքական գործերում։

Նման գլոբալ հակամարտության պրոցեսում հատկապես կարևորվում է Ռուսաստանի դերը, որպես միակ երկիրը և ռազմաքաղաքական ուժը, որը կարող է հավասարակշռել Արևմուտքի հզորությանը։

Սրանով է բացատրվում Արևմուտքի հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, որը կարելի է հասկանալ նրանց փոխադարձ շահերի, օգուտների, վտանգների, ռիսկերի, վնասների ու պոտենցիալ կորուստների դինամիկայով, բալանսով և դիսբալանսով։

Բայց Արևմուտք vs Ռուսաստան լոկալ ուժային բալանս/դիսբալանսը դժվար է հասկանալ առանց աշխարհի մյուս ուժային գործոնները հաշվի առնելու, այն է՝ Չինաստանը, Հնդկաստանը, գլոբալ հարավ կոչեցյալի աշխարհաքաղաքական ուժը և, իհարկե, արևմտյան վերպետական կապիտալը։

Վերջինս էլ, իր հերթին, ունի ներքին հակասություններով լի բազմաբաղադրիչ կառուցվածք՝ կազմված մի քանի հզոր ֆինանսաբանկային բլոկներից, որոնց գործունեության նպատակը համաշխարհային մարդկային ու բնական ռեսուրսների օգտագործումով գերշահույթ ստանալն է։

Մի հանգամանք, որը հակասություններ է առաջացնում և՛ իր, վերպետական կապիտալի ներսում, և՛ նրա ու արևմտյան բարձր տեխնոլոգիական հնարավորություններ ունեցող պետությունների միջև։

Բանն այստեղ այն է, որ վերպետական կապիտալին ձեռնտու է, արևմտյան տեխնոլոգիաները տանելով այլ երկրներ, ստանալ գերշահույթ, որը նշանակում է նաև, որ արևմտյան երկրները զրկվում են նաև արդյունաբերության հսկայական ճյուղերից, որը, ինչպես ցույց տվեց ուկրաինական պատերազմը, կարող է դառնալ վճռական գործոն աշխարհաքաղաքական պայքարում։

Նման պայմաններում համաշխարհային դինամիկայի վճռական գործոն է դառնում որոշ պետական ու ոչ պետական ուժերի՝ իրադարձություններից առաջ ընկնելու և նախաձեռնող լինելու հատկությունը, կամ էլ ավելի պասիվ մյուսների ուշացած ռեակցիան և իրադարձությունների հետևից գնալու ոչ այնքան ձեռնտու հատկությունը։

Այստեղից, բնական ձևով, իրադարձություններից առաջ ընկնողների համար պետք են համապատասխան պլաններ և դրանց սիստեմատիկ իրականացում, որը բնութագրական էր արևմտյան քաղաքականության համար, և որը ռուսական վերլուծական քաղաքական միտքը ներկայացնում է որպես արևմտյան նենգ ու խարդախ քաղաքականության արդյունք։

Բայց այստեղ նաև մի այլ բնական հարց է առաջանում, թե, օրինակ, ինչ էր անում Չերնոմիրդինը Ուկրաինայում, երբ իր աչքի առաջ կատարվում էր այն ամենը, ինչը բերեց ներկա ճգնաժամին։

Հավանաբար, նման բազմաթիվ այլ պրոբլեմների բացատրությունը պետք է փնտրել ռուսական հայտնի ասացվածքի մեջ, որը հնչում է այսպես՝ пока гром не грянет -мужик не перекрестится.

Բայց ժամանակները փոխվում են, և ռուսների նախաձեռնող լինելու վկայականը նոր զինատեսակներն են, որոնք դառնում են վճռական գործոն ներկա հակամարտության մեջ։

Հուսանք, որ նրանք նախաձեռնող կլինեն նաև մեր հարցում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2366

Մեկնաբանություններ