Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Թուրքի բռնած ճամփեն

Թուրքի բռնած ճամփեն
12.03.2024 | 13:33

Ալիևը, երբ հրատապ կերպով Հայաստանի հանրապետությունից պահանջում է Ոսկեպար-Բաղանիս հատվածի չորս գյուղերը, միայն Վրաստանի հետ կապող համապետական ճանապարը չէ, որ դնում է վտանգի տակ։

Այն ունի ստրատեգիական մեծագույն նշանակություն։ Բոլորն են խոսում Վրաստան տանող ճանապարհի կսրևորության մասին, բայց ոչ բոլորն են նկատում այն դարանակալ վտանգը, որ սպառնում է մեր երկրին։

Հայտնի է, որ այդտեղից` լեռներով և սարերով, ձգվում է անմարդաբնակ անտառապատ մի շրջան, զուրկ որևէ բնակավայրից։

Այն Նոյեմբերյանի սարերով սկսվում և Լոռվա ձորերով ու լեռներով շարունակվելով` հասնում է մինչև Վանաձոր։ Եվ եթե թշնամին կամենա, ապա մի գիշերում աննկատ, լուռ ու մունջ կշարժի իր զորքերը` միանգամից հայտնվելով Վանաձորի գլխին։

Եվ ոչ միայն Վանաձորի...

Հայոց փորոտիքը կհայտնվի թուրքի ոտքի տակ։ Մի քայլ անելիս երկու քայլ առաջ պիտի մտածել։

ՔՊ-ն դեռ էն գլխից քայլ է արել դեպի Երևան։

Հիմա էլ է պատրաստվում քայլի։

Միայն թե, այս անգամ, կարծես թե, այդ քայլը պատրաստվում է անել ադրբեջանցու ոտքով։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ