Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Արդեն՝ բաց տեքստով

 Արդեն՝ բաց տեքստով
29.02.2024 | 18:31

Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միանշանակ պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի»,- ասաց նա։

ԱԺ նախագահը, սակայն, նշեց, թե պետք չէ շտապել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ։

Սիմոնյանն ասաց նաև, թե ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է։

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ