- Չկա՛ անցյալ, չկա՛ պատմություն, չկա՛ նաև պատմական հիշողություն (այն լավագույն դեպքում սկսվում է 2018 թվից):
- Չկա՛, չի՛ եղել արվեստ, գիտություն , մշակույթ (այն եթե կա, ապա մակունցների մեջ է):
- Չկա՛ ապագա, չկա՛ տեսլական, չկա՛ն ազգային նպատակ ու երազանք (եթե կա` միայն պետք է լինի օրվա կտրվածքով՝ փորը լցնելու):
- Չկա՛ սեռ, չկա՛ միտք, չկա՛ ուժ, չկա՛ ճաշակ:
Մի խոսքով ՝ չկա՛ Հայը, Հայկականը, Բնականը, Բանականը:
Կա՛ հիվանդագինը, անսթափը, անբնականը, անմարդկայինը, այլանդակը, ապազգայինը, իսկ նման որակներով ապրող մարդիկ դժբախտ ու դժգույն են, երկիրն էլ դժբախտ ու դժգույն է... Բա մեզ պետք է՞…
Վարագույր:
Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)