Հրապարակում մի պակիստանցի կուչուձիգ լինելով զուգարան էր փնտրում ու բերանն էր շաղ տալիս: Ի վերջո, հասավ մոտիկ մի պատի ու հետևի ոտքը բարձրացրեց: Չդիմացա ու մոտեցա.
- Սրիկա՛, էդ ինչու՞ Սերժի ժամանակ բերանդ շաղ չէիր տալիս:
- Սերժը ո՞վ ա,- գլուխը անտարբեր բարձրացրեց, բայց հետևի ոտքը չիջացրեց:
- Ո՞նց թե ով ա: Դու էս ո՞ր դարում ես մնացել: Մարդ պիտի միշտ հետևի ժամանակի զարկերակին, որ աշխարհի ընթացքից հետ չմնա: Կամ, ինչպես ասում էր պոետը՝ թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր...
- Չգիտեմ ինչ ես ասում, բայց լավ կլիներ մի էրկու զուգարան սարքեիք ձեր էս մեյդանում:
- ՈՒրեմն դուք զուգարանի համար ե՞ք գալիս մեր սուրբ երկիրը, ա՛յ փնթի: Բա քեզ ուղարկողը չասա՞ց՝ Գառնի, Գեղարդ, Սերժ Թանկյան...
- Էլի ասիր Սե՞րժ: Ասացի չեմ ճանաչում, չէ՞:
- Էդ եք, էլի: Էշ ծնվել եք, էշ էլ մեռնելու եք:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ