Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Կիսաբաց լուսամուտներ

Կիսաբաց լուսամուտներ
31.01.2024 | 12:11

Առավոտյան ծանոթ մուրացկանին հիսուն դրամ ավելի տվեցի, ու նա, երախտագիտությունից դրդված, ուզեց ինձ վստահել իր կյանքի պատմությունը: Ասացի, որ ժամանակ չունեմ հիսուն դրամանոց պատմություններ լսելու, մանավանդ դրամի արժեզրկման այս օրերին, բայց նա շատ համառեց.

- Եթե չլսես այս պատմությունը՝ մի օր ինքդ էլ մուրացկան կդառնաս: Այնպես որ նստիր կողքիս վեդրոյին ու լսիր:

- Լավ, միայն թե շատ չերկարացնես:

- Մեր ընտանիքը բազմանդամ էր. տասնյոթ քույր ու եղբայր էինք, ու բոլորս ատում էինք իրար:

- Ինչու՞ էիք ատում:

- Մեր հայրն էր սովորեցրել: Նա ողջ կյանքում ատել էր բոլորին ու ամենից շատ՝ մեզ: Մենք էլ ինչ տեսել՝ այն էլ սովորել էինք:

- Բա հետո՞:

- Երբ ծերուկը շատ մեծացավ ու վերջնականապես ցնդեց՝ մենք անհամբեր սպասում էինք նրա մահվանը, որպեսզի բնակարանը ծախենք ու գումարը կիսենք իրար մեջ: Մեր փոխադարձ ատելությունն ավելի թեժացավ, քանի որ մեզնից ամեն մեկն ավելի մեծ բաժին էր ուզում: Բայց արի ու տես, որ էդ ցնդածի մտքով էլ չէր անցնում մեռնել: Դեռ ավելին, այդ ընթացքում մի շատ այլանդակ բան արեց:

- Ի՞նչ արեց:

- Մինչ մենք նրա օրերն էինք հաշվում՝ բռնեց ու բնակարանի մի սենյակը ծախեց մի օտար ընտանիքի:

- Այ քեզ բան, բա ո՞նց էիք յոլա գնում օտար ընտանիքի հետ:

- Մեր կյանքը, որ առանց այդ էլ անտանելի էր, դարձավ իսկական դժոխք: Վաճառված սենյակում էին գտնվում մեր մանկության սիրելի խաղալիքներն ու գրքերը: Մեր մեջ հայտնված նոր ընտանիքը շատ դաժան էր ու ցինիկ: Ցուցադրաբար պղծում էր մեր խաղալիքները, իր կարիքներն էր հոգում գրքերի վրա ու խելագարության հասցնում մեզ: Այնքան զոռբա էին, որ նույնիսկ մեզ արգելեցին օգտվել խոհանոցից ու սանհանգույցից:

- Բա ի՞նչ արեցիք:

- Ավելի շատ ատեցինք մեր ցնդած հորն ու որոշեցինք նրա գլուխն ուտել:

- ՈՒ կերա՞ք:

- Չէ, գլուխն ուտելու եղանակների մեջ էլ իրար հետ լեզու չգտանք:

- Այսի՞նքն:

- Դե, մեզնից ամենաավագը առաջարկում էր մեջքից խփել, մի ուրիշն ուզում էր ծերուկի լափամանի մեջ մկնդեղ լցնել, իսկ մի երրորդն էլ պնդում էր այնպես անել, որ ծերուկը բաղնիքում սայթաքի ու գլուխը ցխի մետլախների վրա:

- Իսկ դու՞ ինչ էիր առաջարկում:

- Իմ տարբերակն ամենամարդասիրականն էր: Ես ուզում էի նրա ննջարանի դռան վերևում կշռաքար դնել, որպեսզի երբ դուռը բացի՝ կշռաքարը ընկնի գլխին ու ցխի:

- Վերջը ո՞ր տարբերակն ընտրեցիք:

- Ոչ մեկը: Ամեն օր վիճում ու աղմկում էինք, ու մի առավոտ էլ տեսանք, որ մեր հերն անհետացել է:

- ՈՒ՞ր էր անհետացել:

- Այդպես էլ չիմացանք: Ողջ տունը տակնուվրա արեցինք, նույնիսկ աղբամանի մեջ նայեցինք. չկար ու չկար:

- Իսկ պատմության աղբամանի մեջ նայեցի՞ք:

- Մենք պատմության աղբաման չունենք:

- Ո՞նց թե չունեք:

- Որովհետև ամեն մեկս մեր պատմությունը մեզ հետ քարշ ենք տալիս:

- Գոնե Ֆեյսբուքում փնտրեիք:

- Իմաստ չուներ: Ծերուկը միշտ կեղծ անուններով էր հանդես գալիս... Էդ քսան դրամը հանկարծ չվերցնես, էդ իմն է:

- Ի՞նչ քսան դրամ:

- Չտեսա՞ր՝ գցեցին առաջդ. երևի մտածեցին միասին ենք գործ անում:

- Վերցրու քսան դրամդ ու ավարտիր էդ հիմար պատմությունը: Շուտով խայտառակ կլինեմ քաղաքով մեկ:

- Արդեն ավարտում եմ: ՈՒրեմն տունը տակնուվրա էինք անում, մեկ էլ հանկարծ բնակարան ներխուժեցին մի խումբ հարբած ու կատաղած մարդիկ, ցույց տվեցին մեր հոր կտակն ու մեզ քշեցին տնից:

- Ի՞նչ կտակ:

- Բա, պատկերացնու՞մ ես: Պարզվեց՝ մեր ցնդած հերը տունն ուրիշին էր կտակել, իսկ մենք մեր չունեցած բանի համար իրար միս էինք ուտում:

- Բա ի՞նչ արեցիք:

- Գնացինք «Կիսաբաց լուսամուտներ», որ մեր ընտանիքի պատմությունը պատմենք աշխարհին:

- Գոնե մի լավ պատմեցի՞ք:

- Բանն այն է, որ դա էլ չբաշարեցինք:

- Այսի՞նքն:

- Իրարից առաջ ընկնելով մեծ աղմուկ ու իրարանցում առաջացրեցինք տաղավարում, ու այնտեղից էլ մեզ քշեցին:

- Բա վե՞րջը:

- Վերջը սա է: Ես դարձա մուրացկան, իսկ մյուսներից լուր չունեմ:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ.

Հիշու՞մ եք, 17-ն այն կուսակցություններն էին, որոնք հողատվության առաջին ալիքից հետո իբր միացել էին և ուզում էին երկիրը փրկել:

Իսկ կտակը շուտով կորոշակիանա նոր սահմանադրության տեսքով:

Դիտվել է՝ 5390

Մեկնաբանություններ