Ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով իշխանությունը զավթելու, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու կեղծ ամբաստանությամբ ձերբակալվել այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ, «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար, պահեստազորի գնդապետ, առաջին Արցախյան պատերազմի հաշմանդամ, Վասն շարժման խորհրդի անդամ, ռազմական քաղաքական գործիչ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ալբերտ Բազեյանը նախնական համաձայնության է եկել «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամների հետ ինչն ինքնին անհեթեթություն է, քանի որ նա որևէ կապ չի ունեցել վերահիշյալ ՀԿ ի և նրա անդամների հետ:
Ալբերտ Բազեյանը մշտապես բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, քաղաքական հետապնդումների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին: Միևնույն ժամանակ նա գործուն քայլեր է ձեռնարկել պետականամետ դաշտի համախմբման և բացառապես օրենքով սահմանված կարգով երկրում սահմանադրական կարգի գործադրման ուղղությամբ, որոնց վերաբերյալ մշտապես բարձրաձայնել է իր ելույթներում:
Պարոն Բազեյանի գործունեությունը ելնում է բացառապես ազգային և պետական շահից, հանուն անվտանգային կարողությունների վերականգնման և հզորացման, երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և սահմանադրական կարգի պահպանման:
Ծանոթ լինելով պարոն Բազեյանի քաղաքական հայացքներին և հանրային գործունեությանը՝ ներկայացված մեղադրանքը որակելով շինծու և անհիմն՝ հայտարարում ենք.
1. Ալբերտ Բազեյանին առաջադրած մեղադրանքը քաղաքական հետապնդում է, որի նպատակն է, Արցախի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև Հայաստանին սպառնացող վտանգների համատեքստում վախի մթնոլորտ ստեղծելով լռեցնել ընդիմախոսներին:
2. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը:
3. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ալբերտ Բազեյանին և հանել շինծու մեղադրանքը: