Անձամբ ես չեմ ճանաչել, չեմ հանդիպել, հիմա էլ ծանոթ չեմ Սամվել Շահրամանյանի հետ։
Եթե ես լինեի Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրաամանյանի փոխարեն և նույնը վիճակում լիներ Արցախը` նույնը կանեի, որովհետև ես էլ եմ նրա նման մտածում, որ հենց թշնամին զորքով մտներ Ստեփանակերտ և այլ չտարհանված բնակավայր, ապա կանանց ու երեխաներին կփռթեր։
Բա ի՞նչ աներ, ՀՀ-ից ՔՊ-ականները ռազմական օգնություն չէին ուղարկելու, ավելին, հայտարարել էին, որ դա իրենց չի վերաբերվում ու մնում էր նիկոլավարի տանել կոտորելու կամ ժողովրդին փրկելու ընտրություն արվեր, ինչը ակնհայտ էր, թե որը պիտի լիներ։
Արցախցիները բոլորից լավ գիտեն, որ ՀՀ իշխանությունների հորջորջված խաղաղ համակեցությունը իրականանալու բան չի և նման պնդում անողը չի ճանաչում թշնամուն։
Ի միջի այլոց այսօրվա հայտարարությունը իր մեջ շատ կարևոր մեսիջներ ունի.
ԱՌԱՋԻՆ
Արցախի հայությանը բռնի են տեղահանել, կատարել են էթնիկ զտում։ Հավանաբար ո՛չ ՔՊ-ականները, ո՛չ ռուսները, ո՛չ էլ ալիևները չեն մտածել, որ բոլորով դուրս կգան։ Հիմա զարմացած Պուտինը հայտարարում է, որ այնտեղ հայ չկա։ Ապազգային իշխանության ճորտերը հաճախ էին աջ ու ձախ բերանները շաղ տալիս, որ արցախցիներն ապրել են Ադրբեջանի կազմում, սովոր են, հիմա էլ կապրեն, մեկ էլ հո՜պ, բոլորով մերժեցին նիկոլների այդ թեզն ու ասացին` ո՛չ։
ԵՐԿՐՈՐԴ
Արցախցիները հիմա իրավունք չունեն տրվելու այս կամ այն ներքին պառակտիչ հոսանքներին, դա ոչ մի լավ տեղ իրենց չի տանելու։
Ենթադրենք իժոները համոզեցին և մի 10-15 հազար արցախցու հետ տարան, իրենք էլ դարձան ադրբեջանցիների հետ բանակցող-պարետ և պատանդ պահեցին այդ մարդկանց, ի՞նչ է լինելու նրանց հետ, ի՞նչ է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, երբ միշտ կլինի նրանց կոտորելու վտանգը։ Եթե այս իշխանությունները կաշկանդումներ չունեն, ապա հաջորդները պետք է ավելի վստահ գործեն և զերծ լինեն դիրքերը թուլացնող երևույթներից։
Եթե վերադարձ, ապա արժանապատիվ, անվտանգ, նոր կարգավիճակով, նոր արդարացի լուծումներով և նոր պահանջատիրությամբ։
ԵՐՐՈՐԴ
Սամվել Շահրամանյանին վերագրվող հրամանը` պետություն լուծարելու մասին, ոչ մի իրավական հիմք չունի, կատարել հնարավոր չի, դրան հղում անել չի կարելի։
Արցախի և Հայաստանի թշնամիները` կլինեն նիկոլներ, ալիևներ, թե էրդողաններ, հենց դրան հղում անեն, դա կնշանակի ընդունում են, որ Արցախ պետությունը գոյություն ունի, դրանով կվճռեն իրենց ագրեսորի վերջնական կերպարը աշխարհի առաջ։
Պարզապես առաջնային մանդատ ունեցող Արցախի ԱԺ-ն նոր բանաձև պետք է ընդունի և հարցը փակի։
Եվ վերջում։
Ինչպե՞ս անվանել այն շնչավոր երկոտանուն երբ ասում է, որ եթե ՀՀ-ում մի բան է լինում, արդեն նախագահի մեկ շրջան ղեկավարող Նիկոլը չի մեղավոր, այլ` նախկինները, իսկ Արցախի դեպքում մեկ շաբաթվա նախագահն է մեղավոր, այլ ոչ թե նրա աղետաբեր նախկինը։
Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Անձամբ ես չեմ ճանաչել, չեմ հանդիպել, հիմա էլ ծանոթ չեմ Սամվել Շահրամանյանի հետ։