Նիգերում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ: Ֆրանսիայի վերջին վասալն էր Աֆրիկայում տապալված ռեժիմը, և պեդոֆիլիա հետևանք Մակրոնը ծանր է տանում այս դեպքը: Քանի որ Ֆրանսիան, ինչպես ասում են, կմնա առանց ուրանի, իսկ Նիգերի ուրանի վրա ֆրանսիացիք նստել են դեռ 1970-ականներից, հսկայական ներդրումներ կատարել: Սա ուրախալի լուր է, ի վերջո, եթե մի բանը վնասում է Արևմուտքին, մեզ օգուտ կբերի:
Բայց թողնենք Մակրոնի դարդուցավը մի կողմ: Ռազմական հեղաշրջում կատարում են զինվորականները. ինչ-որ գեներալներ դժգոհ են մնում իշխանությունից, պայմանավորվում են մեկը մյուսի հետ, քաղաքացիական իշխանության վզից բռնում ու դեն են նետում:
Կոնկրետ Նիգերի հեղաշրջման դրդապատճառներից մեկն այն էր, որ գործող նախագահը պաշտոնանկ էր արել նախագահական գվարդիայի հրամանատարին, և այդտեղից գնաց ըմբոստությունը, թեպետ ռեալ պատճառն ավելի խորքային է, մենք չենք կարող դա պատկերացնել, ի վերջո, Նիգերը հեռու է մեզնից, անծանոթ մի բան:
Հիմա ինձ հետաքրքրում է մի հարց. 2018-ից և հատկապես 2020-ի խայտառակ դավաճանական պարտությունից հետո հայ գեներալերը գոնե մտածե՞լ են ռազմական հեղաշրջման մասին, դրանցից որևէ մեկի մտքով գոնե անցե՞լ է, որ կարելի է դիմել այդ քայլին և երկրում իրավիճակ փոխել:
Իհարկե, ոչ: Քանզի հայ գեներալները կամ, ինչպես սիրում էին նախկինում ասել՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակի հրամանատարները, նախ, Նիգերի նեգր էլ չարժեն, երկրորդ՝ դրանք իրականում գեներալ չեն, դրանք լավագույն դեպքում եֆրեյտոր են, ի տարբերություն Նիգերի նեգր գեներալների:
Դե, նախանձեք Նիգերի ժողովրդին, որի ռազմական էլիտան զիբիլ չէ, վստահելի է, պետություն հաստատ չի վաճառի և թույլ չի տա քաղաքական իշխանությանը երկիր վաճառել: Եվ հարկ եղած դեպքում իր խոսքը կասի՝ չմտածելով Մակրոնի մասին, թքելով նրա զգացմունքային էության բոլոր նրբանուրբ երանգների վրա:
Մի խոսքով, Մակրոնին՝ համբերություն, թող առանց ուրան մնա, մանավանդ որ Ֆրանսիան ծնվել-մեծացել է առանց ուրանի, իսկ հայ հպարտ գեներալներին՝ ամոթ և պարսավանք:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ