Ըստ ինձ հասած լուրերի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հապճեպ այցն ԱՄՆ կապված է թուրք-ադրբեջանական տանդեմի խնդրանքով Արցախի պաշտպանության բանակը լուծարելու հրատապ անհրաժեշտության հետ։
Արևմուտքի ճնշման ներքո Երևանը փորձելու է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին համոզել
ՊԲ-ն տարանջատել պետական համակարգից և, որ ամենակարևորն է, նրան զրկել զենքից:
Ասեմ ավելին, այդ քայլի դիմաց կյանքի և անվտանգության երաշխիքներ են հնչում Արցախի ղեկավարության համար, որն այս պահին վախենում է ժողովրդական վրդովմունքից և նույնիսկ ընդվզումից, եթե բանակը վերացվի։
Ամերիկայում կոնկրետ քայլեր են քննարկվում այս գաղափարի իրականացման համար։
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ