Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

«Հայամետ» բանաձևերի գինը

«Հայամետ» բանաձևերի գինը
23.06.2023 | 21:24

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Ադրբեջանը գումարներ է ծախսում ԵԽԽՎ-ում՝ հայամետ բանաձևեր ընդունելու համար։

ԵԽԽՎ բանաձևերը մեր ժողովրդի ինքնապահպանման բնազդը բթացնելու լավագույն քարոզչական գործիքներից մեկն են` «ռուսներից հրաժարվեք, և դեմոկրատիան ձեզ կպաշտպանի» սկզբունքով։

Աստված մեր ժողովրդին հեռու պահի ԵԽԽՎ «հայամետ» բանաձևերից։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ