Մարդը բերան բերան ասում է, որ Շուշին՝ Շուշա քաղաքն է: Բայց սպաները շարունակում են նրան ենթարկվել:
Չէ՛, եկեք այսպես գրեմ. մեր հարկերով աշխատավարձ ստացող հայ սպաները զգաստ են կանգնում մի մարդու առաջ, ով հրապարակայնորեն ընդունել է, որ ցեղասպանել է մի ողջ սերունդ: Այդ սպաները մեր հարևաններն են, ընկերներն են, եղբայրներն են: Նրանց հետ մենք կարող ենք ապրել, բայց ադրբեջանցի փախստականների հետ՝ ո՞չ:
Դոլարը համ այստեղ է պատ ծակում, համ՝ Ադրբեջանում:
Բացեք յութուբով հայկական և ադրբեջանական հարսանիք: Տեսեք, թե տարբերություն կգտնե՞ք:
Հետո բացեք ադրբեջանական ու վրացական հարսանիք, ադրբեջանական և չեչենական հարսանիք և համեմատեք:
Զգացե՛ք տարբերությունը:
Կուսակցական լրագրողներն ու խմբագիրրներն իրենց գեղցի հալով կարող են իրականությունը հարյուր ութսուն աստիճան խեղաթյուրել, ադրբեջանցի լրագրողը՝ ո՞չ:
Թուրքիայում կրթություն ստացածները, պարապածները կարող են նստել ԱԺ նախագահությունում, ղեկավարել արտգործոց նախարարությունը, իսկ ադրբեջանցին չի՞ կարող դառնալ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ:
Կոշկակար դատավորը կարող է հանուն Հայաստանի Հանրապետության հային դատել ու հասցնել մահվան, բայց թուրք դատավորը, էլի կոշկակար, չի կարո՞ղ հանուն արդեն Թուրքիայի Հանրապետության հային դատել ու էլի հասցնել մահվան:
Հիմա դրված չէ էլ Արցախի հարցը:
Այս հարցը հայ էթնոազգայնականներն ու տրայբալիզմով (ռասիզմ-irates.am) տառապող կաշառակերներն արդեն լուծել են:
Արդյոք մենք կարո՞ղ ենք, գոնե մեկ քառակուսի կիլոմետրի վրա ունենալ հայկական պետություն:
Սա է հարցը:
Բայց մինչ այդ իմանանք, որ աշխարհը ծաղրում է մեզ լոպազության, պոռոտախոսության, երկերեսանիության, ցածրության համար:
Նիկոլը մեր դեմքն է:
Նա մեր պառլամենտի, ԱԱԾ-ի, ՊՆ-ի, դատական համակարգի, ժուռնալիստիկայի դժգույն ու դժբախտ դեմքն է:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)