Մեր ողբերգությունն այն է, որ մենք, ընտրություն չունենալով, ընտրել ենք վատի ու վատագույնի միջև և արդյունքում ստացել ենք վատթարագույնը։
Եվ դա բնական է, քանզի դարեր շարունակ անպետություն գաղութային ժողովրդին, ներառյալ վերջին 30 տարին, մետրոպոլիաների կողմից տարատեսակ եղանակներով թույլ չի տրվել ստեղծել լավագույն էլիտա համակարգի ներսում, և բացասական սելեկցիայի շնորհիվ լավագույն էլիտայի տեղը զբաղեցրել են վատերն ու վատագույնները։ Ըստ էության, անհնար է ձևավորել լավագույն էլիտա գաղութային համակարգի ներսում։
Այստեղ հարցն այլ է, թե ինչու՞ չենք փորձել ձևավորել լավագույն էլիտան համակարգից դուրս, որը, ըստ էության, պետք է հաներ մեզ գաղութացնող համակարգերից, վերաստեղծեր մեր ինքնիշխան պետությունը և հնարավություն տար մեզ ընտրելու լավերի և լավագույնների միջև։
Վահե Բալբաբյան