Նոր ցեղասպանություն թույլ չտալու, իսկ եղածի համար պատժելու` արդարադատություն իրականացնելու համար ստեղծում են ուժեղ, իրավահավասար, սոցիալապես արդար ու ինստիտուցիոնալ պետություն: Պետություն, որը չի խորշում կամ վախենում ռազմական ճանապարհով իր կենսական խնդիրները լուծել ու իր քաղաքացիներին պաշտպանել: Պետություն են ստեղծում, ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հիմնադրում են «Մենք ենք, մեր բարեկամները, խնամիները, քածերն ու ախպերությունը» ՍՊԸ և, հույսը դնելով գոյություն չունեցող միջազգային հանրության վրա, անդադար պաթոսախեղդ տեքստեր արտաբերում:
Վահե Գրիգորյան