Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վիրտուալ քննարկումներ

Վիրտուալ քննարկումներ
28.03.2023 | 21:56

Նմանվել ենք դատական խորհրդի (վիրտուալ), որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարքը, ով ապացուցված բազմաթիվ հանցագործություններ է արդեն գործել և նույնիսկ խոստովանել:

Ընդ որում, քննարկումներն ընթանում են ոչ թե մարդասպանին պատժելու նպատակով, այլ վերլուծելու քայլերի մոտիվը և կռահելու հաջորդ հանցագործությունները…

Իսկ սերիական մարդասպանը շարունակում է իր գործը և հաճույք ստանում պրոցեսից:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 11452

Մեկնաբանություններ