Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք հնարավոր չի եղել հասնել իշխանափոխության

Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք հնարավոր չի եղել հասնել իշխանափոխության
27.03.2023 | 19:51

Ձեր իսկ կրթած ժողովրդից ու նրա ընտրության արդյունքներից բողոքելու իմաստը չեմ հասկանում.

Եթե դասարանից մի աշակերտ ցածր առաջադիմություն է ունենում, ուրեմն, աշակերտն է խնդրահարույց:
Եթե դասարանի մի մասը վատ առաջադիմություն ունի, ուրեմն, մասամբ ուսուցիչն է մեղավոր, մասամբ էլ` աշակերտները, բայց եթե դասարանի մեծ մասն է ցածր առաջադիմություն դրսևորում, ուրեմն, միանշանակ է, որ մեղավորը ուսուցիչն է, ու հենց նրա մեջ է խնդիրը:
Նույնպիսին էլ ժողովուրդն է. ինչպես կրթել են անկախությունից ի վեր, այդպես էլ քվեարկում է:
Ամենատարօրինակը նրանք են, ովքեր այժմ քննադատում են նրանց, ովքեր ժամանակին էլ իրենց ձայները մեծամասամբ տալիս էին ներկայիս քննադատներին:
Եվ վերջապես. Ժողովուրդը, անկախությունից ի վեր, մշտապես ձայների մեծամասնությունը տվել է տվյալ պահին գործող իշխանությանը, և հետևաբար, տեղի ունեցողը, ցավոք սրտի, օրինաչափ է:
Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք հնարավոր չի եղել հասնել իշխանափոխության, ինչը 1991-ից ի վեր ձևավորված անառողջ մթնոլորտի, վայրի կապիտալիզմի, հարստահարող պրիվատիզացիայի, հասարակության տոտալ բարոյալքման, քծնանքի ու անգրագիտության խրախուսման, անարդար սոցիալական պայմանների և աղանդների տարածման արդյունք է:
Ժողովրդին հանգիստ թողեք. ով մի փոքր ազատ ժամանակ է ունենում, ժողովրդին է փորձում հեծնել:
Ի միջի այլոց, հենց սկսեք ժողովրդին կրթել, կլինեն փոփոխություններ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3709

Մեկնաբանություններ