Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

«Թուրքամետների իշխանությունը մեր անվտանգությունը հանձնում է «միջազգային հանրության» բարեգթությանը». Վարուժան Գեղամյան

«Թուրքամետների իշխանությունը մեր անվտանգությունը հանձնում է «միջազգային հանրության» բարեգթությանը». Վարուժան Գեղամյան
31.05.2022 | 07:27

Ադրբեջանը սողացող ձևով (անաղմուկ և մանր քայլերով) նվաճում է Սյունիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողության տակ։ Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ՝ հիմք ստեղծելով հաջորդական հարձակումների համար։

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը, գրեթե ամենօրյա ռեժիմով, անթաքույց կերպով խոսում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ իրենց հավակնությունների մասին՝ փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունը (առնվազն այն տարածքում, որում այն կա այսօր)։
Այս փաստացի պատերազմական գործողություններին ի պատասխան ՀՀ դեֆակտո իշխանությունը դիմում է «միջազգային հանրություն» գոյություն չունեցող կողմին, որպեսզի վերջիններս «գնահատական» տան Ադրբեջանի թշնամական գործողություններին, ու նորից խոսում է «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթության մասին, որի պատճառով մենք արդեն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից հետո։ Այլ բառերով՝ թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ», իսկ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու առաջնային պարտավորություն ունեցող դեֆակտո թուրքամետների իշխանությունը, կապիտուլյանտի գլխավորությամբ, մեր անվտանգությունը հանձնում է «միջազգային հանրության» բարեգթությանը, ոչ մի խոսք ու գործողություն չի անում՝ դիմադրելու, պաշտպանվելու պատրաստակամության առումով։


Վերևում նկարագրվածը իրականություն է ոչ թե այն պատճառով, որ սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին (ինչպես քարոզում են ամեն օր), այլ այն պարզ պատճառով, որ մենք դեռ հանդուրժում ենք այս կապիտուլյանտ իշխանությունը՝ հանձնելով հայրենիքը։
ՈՒ ոչ մի արդարացում, թե ինչու պայքարի դուրս չենք գալիս, այլևս չի աշխատում։

Դիտվել է՝ 23207

Մեկնաբանություններ