ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Միջազգային քրեական դատարանը Կիպրոսի թուրքական շրջափակման հարցով որոշում կկայացնի

Միջազգային քրեական դատարանը Կիպրոսի թուրքական շրջափակման հարցով որոշում կկայացնի
19.02.2021 | 14:59

Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական շրջափակման վերաբերյալ որոշում կկայացնի մինչ հունիսի 16-ն իր լիազորությունների ժամկետի լրանալը, հայտնում է Ahval–ը:


Եվրախորհրդարանի կիպրացի անդամ Կոստաս Մավրիդեսը 2014-ի հուլիսին հայց է ներկայացրել ընդդեմ Հյուսիսային Կիպրոսի թուրքական բնակավայրերի՝ ի դեմս իսրայելամետ ՀԿ «Շուրադ Հադին»–ի: Հայցում նշվում է, որ Միջերկրական ծովի կղզու հյուսիսային հատվածում Թուրքիայի ներկայությունը «արդի ժամանակներում բնակավայրերի հաստատման ամենահամարձակ ձեռնարկություններից մեկն է»:


Թուրքիայի նախագան Ռեջեփ Էրդողանը մերժել է Կիպրոսում դաշնային պետություն ստեղծելու նախագիծը։ Փետրվարի 10–ին, Կիպրոսի հարցի վերաբերյալ 5 կուսակցությունների համաժողովից առաջ, որը կայանալու է մարտին, իր ելույթի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ միակ լուծումը երկու պետություն ստեղծելու գաղափարն է։ Ակնկալվում է, որ մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կհամախմբի կիպրոսաբնակ հույներին և թուրքերին, երաշխավոր երկրներ Հունաստանին, Թուրքիային և Բրիտանիային` բանակցությունները վերսկսելու հնարավորությունը գնահատելու համար
Կիպրոսը մասնատված է 1974-ից, երբ Թուրքիան զորք է մտցրել կղզի՝ Հունաստանի աջակցությամբ իրականացվող հեղաշրջմանը դիմակայելու համար: 1983-ին Կիպրոսի թուրքական ղեկավարությունն այդ տարածքը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչել է միայն Թուրքիան:

Դիտվել է՝ 14226

Մեկնաբանություններ