ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին խստացնել զենքի վաճառքի պայմանները՝ հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր ես Կոնգրեսին դիմում եմ բարեփոխել զենքի մասին օրենքները, ներառյալ զենք վաճառելիս ինքնության ստուգում պահանջելը, հարձակողական զենքի և մեծ ծավալներով խանութների արգելելքի սահմանումը, զենքի արտադրողների համար պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունից զրկումը», - ասել է Բայդենը:
Նախագահը դիմել է Կոնգրեսին Ֆլորիդայի ողբերգության երրորդ տարելիցի կապակցությամբ: Ֆլորիդայի Պարկլենդ քաղաքում գտնվող դպրոցներից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 17 մարդ: