Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, որով թուրքական հումքից Վրաստանում արտադրված ապրանքն այսուհետ կարող է արտահանվել ԵՄ՝ արտոնյալ պայմաններով։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքով, ազատ ատևտրի այդ ռեժիմից կարող են օգտվել արդյունաբերության բոլոր ոլորտները, բացի գյուղատնտեսությունից։ Գործարքը կնպաստի տնտեսության զարգացմանը, նոր ներդրումների ու աշխատատեղերի ավելացմանը։
ԵՄ-Թուրքիա-Վրաստան եռակողմ այդ համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2017-ին, Թբիլիսին ասոցացման համաձայնագիր էր ստորագրել Եվրամիության հետ, որ հնարավորություն է տալիս վրացի գործարարներին շահավետ պայմաններով մտնել եվրոպական շուկա։