«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում կաջակցեն Հայաստանին

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում կաջակցեն Հայաստանին
11.02.2021 | 22:44

ԵՆ-ն և ԱՀԿ-ն համատեղ ջանքերով կաջակցեն մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանին, բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստելու հարցում՝ հայտնում է Reuters-ը։ ԵՄ-ն ու ԱՀԿ-ն հայտարարել են, որ 40 միլիոն եվրո կհատկացնեն երեք տարում Արևելյան գործընկերության անդամ երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ուկրաինային և Մոլդովային, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիությունն ապահելու համար։
«Սկզբնական փուլում միջոցները կուղղվեն նախապատրաստական աշխատանքներին՝ պլանավորում, սարքավորումներ ու նյութեր, հետո կմեկնարկեն պատվաստումը և ուսումնասիրությունները», - հայտարարել է ԱՀԿ-ն։


Անցած ամիս Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ Covax Facility միջազգային նախաձեռնության շրջանակում փետրվարի սկզբին երկիր կներկրվի պատվաստանյութերի խմբաքանակ, որով նախ կպատվաստվեն ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները՝ տարեցները, քրոնիկ հիվանդություն ունեցողները։ Կառավարությունը բանակցություններ է վարում «Սպուտնիկ V», Pfizer-BioNTech, Moderna պատվաստանյութերը ձեռք բերելու շուրջ։

Դիտվել է՝ 10112

Մեկնաբանություններ