Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի մեկնել է Թուրքիա՝ հետևելու Կարսում անցկացվող զորավարժությունների վերջին փուլին:
«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 11-ին մեկնել է այդ երկիր: Հասանովը հետևելու է «Ձմեռային զորավարժություն 2021»-ին, որն անցկացվելու է Թուրքիայի Կարս քաղաքում», - ասվում է հաղորդագրության մեջ: