ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։ Նախարարն անդրադարձել է գործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։