ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչո՞ւ Էրդողանը հիշեց «բաժանված Ադրբեջանը»

Ինչո՞ւ Էրդողանը հիշեց «բաժանված Ադրբեջանը»
30.01.2021 | 11:59

Իրանի ու Թուրքիայի միջև սկզբից բռնկվեց, հետո մարեց քաղաքական լուրջ սկանդալ: Դեկտեմբերի 10-ին՝ Ղարաբաղի պատերազմի ավարտը տոնող Բաքվի շքերթին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր ելույթում մեջբերեց ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի պոեմից հատված՝ Արաքսից հարավ ու հյուսիս հողերի բաժանման մասին Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերով: Թեհրանում արձագանքեցին շատ սուր: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի արտահայտություններն «անջատողական են» և Վահաբզադեի՝ Էրդողանի մեջբերած տողերում «խոսքը Արաքսից հյուսիս իրանական տարածքների բռնազավթման մասին է», իսկ դա «խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»: Իրանի ԱԳՆ հրավիրվեց Թուրքիայի դեսպանը, նրան հայտարարվեց, որ «մարտաշունչ կայսրությունների դարաշրջանն ավարտվել է»: Թեբրիզում՝ Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոնում, բազմահազարանոց հակաթուրքական ցույց եղավ: «Նա, ով աչք է դրել Արաքսի այն կողմերի հողերին, թող ավելի լավ սովորի պատմությունը և իմանա, որ Ադրբեջանի բնակիչները (Իրանի Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան նահանգների) միշտ պաշտպանել են իսլամական Իրանը» նշված էր ցուցարարների հայտարարության մեջ:


Իրանի պետական լրատվական ISNA գործակալությունը հայտարարեց, որ Էրդողանի կարդացած բանաստեղծությունը, «պանթյուրքիզմի անջատողական սիմվոլներից» է, որ ցույց է տալիս «Թուրքիայի ձգտումը՝ իր բուռը հավաքել Անդրկովկասը՝ դարձնելով «նոր Օսմանյան կայսրության» մաս», նշանակում է արմատական շարժման կարգախոս, որ ցանկանում է միավորել թոյւրքալեզու ժողովուրդներին: Պոեմի մեջ խոսքը Իրանի հյուսիս-արևմտյան մասի բաժանման մասին է, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ: Իրանի մի քանի թերթեր հրապարակեցին Սեֆեվիդյան Իրանի պատմական քարտեզը, հայտնվեցին հրապարակումներ 1555-ին, Ամասիայում ստորագրված խաղաղության պայմանագրի մասին, որով կատարվել է այդ պետությունների միջև պատմության առաջին բաժանումը Սեֆևիդների ու Օսմանների միջև՝ Արևմտյան Վրաստանը, Սրևմտյան Հայաստանը և Իրաքի մեծ մասն անցել են Թուրքիային, Արևելյան Վրաստանը, Արևելյան Հայաստանը և ամբողջ Ադրբեջանը՝ Սեֆևիդներին: Դրանով Իրանը հիշեցնում էր Թուրքիային, որ ներկա Անդրկովկասի մեծ մասը գտնվում է Թեհրանի, ոչ թե Անկարայի պատմական շահերի գոտում: Էրդողանը ընդհանրապես հակված է արևելյան պատկերավոր, պոետիկ մտածողության, բայց այս անգամ նա դիպել էր Իրանի նուրբ լարերին, քանի որ նրանք վաղուց են տագնապով հետևում Թուրքիայի ազդեցության մեծացմանը Անդրկովկասում: Առավելևս, որ ինչպես գտնում է թուրքական կառավարական Anadolu գործակալությունը, «երկու պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ամբողջ աշխարհին ցույց տվեցին ոչ միայն անխախտ ռազմական դաշինք, այլև հայտարարեցին, որ «Ադրբեջանի տարածքների ազատագրումը հայկական օկուպացիայից բնավ էլ պայքարի ավարտը չէ»: Քանի որ այդպես է, ըստ Anadolu-ի՝ «Թուրքիան՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններում Ադրբեջանին տրամադրված «օգնության» դիմաց ուզում է ստանալ Ադրբեջանի տարածքում հատուկ իրավունքներ», որ հնարավորություն ունենա հետագայում էլ կատարել ԱՆդրկովկասում իր առաքելությունը՝ ղարաբաղյան պատերազմի արդյունքում փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակի մթնոլորտում:


Արաբ փորձագետների կարծիքով՝ «Անկարայի վարքագիծը վկայում է, որ առայժմ պատրաստ էր մարտահրավեր նետել ոչ այնքան ռուսական հեգեմոնիային տարածքաշրջանում, որքան ինքն իրեն ներկայացնել Անդրկովկասում Իրանի համայնապատկերի վրա, որ չխառնվեց ղարաբաղյան կոնֆլիկտին, բայց ամեն ինչ արեց, որ ռազմական գործողություններն իր տարածք չմտնեն, ինչպես եղել է նախկինում»: Թուրքերին վախեցնելու համար Թեհրանը իր ուժեը տեղակայեց Ղարաբաղի հետ սահմանին՝ պատրաստակամություն հայտնելով հարվածել սիրիացի զինյալներին: Իրանի համար կարևոր է, որ Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ համաձայնագրում նշված էր միայն ռուս խաղաղապահների մասին, որ ակնարկում էր Իրանի ԱԳՆ-ի՝ նրանց Լեռնային Ղարաբաղում տեղակայմանն օգնելու պատրաստակամության հայտարարությունը:


Առաջ Ադրբեջանից Նախիջան ճանապարհն անցնում էր Իրանի տարածքով: Նոր միջանցքն անցնում է Հայաստանի տարածքով՝ նվազեցնելով Թեհրանի ազդեցությունը Բաքվի վրա, մինչդեռ Անկարան մուտք է գործում Ադրբեջան՝ առանց իրանական կամ վրացական տարածք մտնելու անհրաժեշտության: Մի խոսքով՝ Անդրկովկասում ու հարևան հարավային երկրներում աշխարհաքաղաքական նոր իրողություն է ստեղծվում: Իսկ Էրդողանը Բաքվի շքերթում իր ելությում, կարծես թե, «ջրի հետ դեն նետեց նաև մանկանը»: Գուցե շտապեց: Իսկ գուցե՝ ոչ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում հայտարարեց, որ ուրախ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար, պատրաստականություն հայտնեց մասնակցել «Ադրբեջանի» վերականգնմանը, Մոսկվայում՝ հաստատեց, Երևանում խոսեց կարմիր գծերի մասին՝ ՀՀ տարածքային ամբողջականության, Անկարայում ասաց, որ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը Կովկասի մասով օգտակար կլինի տարածաշրջանի երկրների համար: Փաստացի՝ Իրանը որոնում է իր նոր տեղն ու նոր դերը տարածաշրջանում, և հասկանում է, որ Թուրքիայի դեմ իր դիմակայության մեջ Ռուսաստանը աջակից չի լինելու, Վրաստանը՝ նույնպես, ուրեմն մնում է Անկարայի հետ հնարավորինս բարիդրացիություն խաղալ: Հույս ունենալով ԱՄՆ պատժամիջոցների վերացման՝ Թեհրանը նպատակ ունի վերականգնել տնտեսությունը և հնարավորինս ուժեղանալ, որից հետո միայն կարող է մտածել տարածաշրջանում իր ազդեցության մասին, առայժմ Թեհրանն Անկարայի հետ «եղբայր» է լինելու, նաև՝ Բաքվի, նաև Թբիլիսիիի, իսկ հետո, եթե ամեն ինչ ստացվի ըստ իր ծրագրի, հունիսին Զարիֆն էլ ընտրվի Իրանի նախագահ, մի քանի տարի հետո կերևա Իրանի բուն տարածաշրջանային քաղաքականությունը: Իսկ Հայաստա՞նը: Հայաստանի հետ Իրանը շարունակելու է առևտրատնտեսական համագործակցությունը՝ ներուժի կեսը կամ կեսի կեսն օգտագործելով, իսկ քաղաքական աջակցություն Իրանը Հայաստանին ցույց չի տալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ