ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը Իրանի հարցով հատուկ բանագնաց է նշանակում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր այդ պաշտոնը կվստահի Բարաք Օբամայի օրոք ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան խորհրդական Ռոբերտ Մալլեյին։ 57-ամյա ամերիկացի քաղաքագետն աշխատել էր 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրի վրա, որով Թեհրանը համաձայնել էր կրճատել միջուկային ծրագրերը՝ արևմտյան պատժամիջոցները սառեցնելու դիմաց։