ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին տեսագրել է հրաժեշտի տեսաուղերձը՝ հայտնել Է CNN-ը: Տեսագրությունը կարող է հրապարակվել հունվարի 19-ին, թեև վերջնական ժամկետները չեն որոշվել:
Թրամփը թվարկել է, իր կարծիքով, առավել Էական նվաճումները նախագահի պաշտոնում: Ուղերձում հիշատակվում է «նոր վարչակազմը», ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի մասին կարծիքի համատեքստը չի ճշտվում: