Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ երկիրը հաղթահարել Է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:
«Բնակչության, բժշկական անձնակազմի եւ մոբիլիզացված ուժերի հետ մեկտեղ ընդհանուր աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը»,- ասել Է նա: Դեկտեմբերի սկզբից Իրանում նկատվում Է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում: Դեկեմբերի 13-ին նոյեմբերի 1-ից ի վեր առաջին անգամ հիվանդացածների թիվը եղել Է 8 հազարից պակաս: Համավարակի սկզբից ախտահարվածների ընդհանուր թիվը 1 108 26 է՝ 52 196 մահացու դեպքերով եւ 812 270 ապաքինվածներով: