Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսով է վարակվել՝ հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, պետության ղեկավարը առաջիկա յոթ օրվա ընթացքում կինքնամեկուսանա։
«Հանրապետության նախագահի մոտ ախտորոշվել է COVID-19 հիվանդություն։ Ըստ գործող սանիտարական կանոնների, որոնք կիրառելի են բոլորի համար, պետության ղեկավարը 7 օրով կմեկուսանա»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մակրոնը «կշարունակի աշխատել հեռակա կարգով»։