Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն դեկտեմբերի 15-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
«Ռուսական խաղաղապահ ուժերն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման հսկողություն են իրականացնում: Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել է 566 փախստական»,- հավելել է նա: