ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ

Շու­շի՝ սպի­տակ ե­րազ
23.10.2020 | 00:12

Մեզ նա­խա­հար­ձակ­ներ ո­րա­կե­լը կն­շա­նա­կի, թե մենք ներ­խու­ժել ենք տա­րածք­ներ, ո­րոնք մեզ չեն պատ­կա­նում։ Ե­թե նա­յենք Հա­յաս­տա­նի պատ­մա­կան հո­ղե­րին, մենք դրա­նից այն կողմ ոտք չենք դրել։
ՄՈՆ­ԹԵ

Ա­ԶԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԻ ԱՆ­ԿՈՏ­ՐՈՒՄ Ո­ԳԻՆ
Սուրբ Ա­մե­նափր­կիչ մայր տա­ճա­րը կա­ռուց­վել է Շու­շիի բար­ձուն­քին՝ հզոր, ամ­րա­կուռ, հո­յա­կերտ։ Թշ­նա­մի­ներն այն քան­դե­լու բա­զում փոր­ձեր են ա­րել, բայց ա­պար­դյուն։ Տա­ճա­րի հիմ­նա­կան պաշտ­պա­նիչ ու­ժը մե­տա­ղա­կուռ գա­մերն են, ո­րոն­ցով մար­մա­րյա քա­րերն ա­գուց­ված են ի­րար, նույն կերպ՝ նաև աս­տի­ճան­նե­րը։ Վեր­ջին՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ թշ­նա­մին չոր­րորդ աս­տի­ճա­նի տակ 11 սեպ էր խրել, բայց տե­ղա­շար­ժել չէր կա­րո­ղա­ցել։ 1992 թ. մա­յի­սի 9-ին հայ մար­տիկ­ներն ա­զա­տագ­րե­ցին Շու­շին, ադր­բե­ջան­ցի­նե­րը խու­ճա­պա­հար փա­խուս­տի դի­մե­ցին։ Գրե­թե ե­րեք տաս­նա­մյակ անց, ի­րեն իս­լա­մա­կան աշ­խար­հի խա­լիֆ, Թուր­քիան՝ աշ­խար­հի տեր, ա­վե­լին՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով Եր­կիր մո­լո­րա­կի բնակ­չու­թյան ճա­կա­տա­գի­րը տնօ­րի­նե­լու մար­մա­ջով հի­վանդ Ռե­ջեփ Էր­դո­ղա­նի հո­վա­նա­վո­րու­թյու­նից ա­ռյուծ կտ­րած Իլ­համ Ա­լիևը կր­կին պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյա­նը՝ գոր­ծի դնե­լով մեծ եղ­բոր մա­տու­ցած մե­ծա­քա­նակ հզոր զի­նա­տե­սակ­նե­րը, ջի­հա­դա­կան դաշ­նա­կից­նե­րին ու վարձ­կան ա­հա­բե­կիչ­նե­րի խմ­բե­րը։ Սեպ­տեմ­բե­րի 27-ից սկ­սած՝ հուր ու կրակ է տե­ղում Ստե­փա­նա­կեր­տի, Շու­շիի, Ար­ցա­խի մյուս բնա­կա­վայ­րե­րի վրա։ Ա­վե­լին՝ ոտ­նա­հա­րե­լով պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րին չհար­վա­ծե­լու մի­ջազ­գայ­նո­րեն սահ­ման­ված նոր­մե­րը, քնած հայ սպա­յին կաց­նով սպա­նած Ռա­միլ Սա­ֆա­րո­վին հե­րո­սի կո­չում շնոր­հած «փոքր սուլ­թա­նի» հրա­մա­նով հա­տուկ նշա­նա­ռու­թյամբ եր­կու ան­գամ հրե­տա­կոծ­վեց տա­րա­ծաշր­ջա­նի նշա­նա­վոր պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րից մե­կը՝ Սուրբ Ա­մե­նափր­կիչ Ղա­զան­չե­ցոց մայր տա­ճա­րը, որն ուղ­ղա­կի ի­մաս­տով ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն է։ Ա­վե­լի նող­կա­լին. սուտ­լիկ չա­րա­գործն ա­նա­մո­թա­բար հայ­տա­րա­րեց, որ տա­ճա­րի հրե­տա­կո­ծու­մը հա­յե­րի ձեռ­քի գործն է։ Եվ, այ­նուա­մե­նայ­նիվ, մա­խա­թը պար­կում եր­կար չես թաքց­նի։ Իդ­լի­բում ա­հա­բե­կիչ­նե­րը դա­տա­պար­տել են ի­րենց «գոր­ծըն­կեր­նե­րին», ո­րոնք կռ­վում են ադր­բե­ջա­նա­կան կող­մից՝ հա­յե­րի դեմ, ա­սե­լով, որ այդ կռիվն ի­րեն­ցը չէ, պետք է շու­տա­փույթ լքեն Ադր­բե­ջա­նը։

ՄԵՐ ԴԺ­ՎԱ­ՐԻՆ ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԸ
Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում ադր­բե­ջա­նա­կան հրո­սակ­նե­րին օգ­նում, ա­ջակ­ցում, գու­մա­րի հա­մար հա­յե­րի դեմ կռ­վում էին փլուզ­ված Խոր­հր­դա­յին Միու­թյան բա­նա­կի այլևս ան­տե­րու­թյան մատն­ված, ա­նաշ­խա­տանք սպա­ներն ու զին­վոր­նե­րը։ Ար­ցախ­ցի­նե­րի ա­զատ ապ­րե­լու կամ­քը ոչն­չաց­նել, Ար­ցա­խին տի­րել կա­մե­ցող ադր­բե­ջա­նա­կան բա­նակն ու նրա շար­քե­րում կռ­վող ար­հես­տա­վարժ զին­վո­րա­կան­նե­րը չկա­րո­ղա­ցան հաղ­թել ի­րենց հա­մե­մատ վատ զին­ված, թվա­քա­նա­կով քիչ հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րին ու պա­տե­րազ­մի խրա­մատ­նե­րում ձևա­վոր­վող հա­յոց բա­նա­կի ջա­հել զին­վոր­նե­րին, ո­րո­վհետև նրանց ան­պար­տե­լի էին դարձ­նում հայ­րե­նի հո­ղի հան­դեպ ան­կա­սե­լի սերն ու ար­դա­րու­թյան ո­գին։ Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րը հրե­տա­կո­ծող օ­դա­չու­նե­րը խոր­հր­դա­յին բա­նա­կի ար­հես­տա­վարժ­ներ էին, իսկ նրանց խփող­նե­րը՝ հա­սա­րակ հայ մար­դիկ։ 2005 թ. Մոն­թեի մա­սին հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ ԱԻՎ-ի պետ, գե­նե­րալ-մա­յոր ՀՄԱ­ՅԱԿ ՀԱ­ՐՈ­ՅԱՆՆ ա­սաց. «1993 թ. օ­գոս­տո­սին մենք կա­րող էինք Բա­քուն էլ գրա­վել։ Հինգ րո­պեն մեկ հա­ղոր­դում էին Հեյ­դար Ա­լիևի ե­լույ­թը, ուր աս­վում էր, որ ի­րենց բա­նա­կը բա­րո­յալք­ված է։ Մեզ մնում էր տան­կե­րը սո­լյա­րա­յուղ լց­նել և շարժ­վել դե­պի Ղա­զախ, Կի­րո­վա­բադ, Աղ­ջա­բե­դի, Բար­դա։ Բայց մեզ դա պետք չէր, ո­րով­հետև մեր խն­դի­րը մեր հայ­րե­նի­քի սահ­ման­ներն ամ­րապն­դելն էր։ Դրա հա­մար է, որ Եվ­րո­պան հա­վա­տաց մեզ։ 1995 թ. ես ՀՀ պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րար էի։ Տար­բեր եր­կր­նե­րից գա­լիս էին փոր­ձի փո­խա­նակ­ման և պա­տե­րազ­մի մա­սին խո­սե­լիս ա­սում էին. «Դուք հաղ­թող բա­նակ եք, ին­չու՞ եք ձեզ այդ­քան հա­մեստ պա­հում»։ Հա­րավս­լավ­ցի­ներն էլ փոր­ձում էին հաս­կա­նալ, թե մեր 14 տա­րե­կան տղան ինչ­պե՞ս է կա­րո­ղա­ցել «Ֆա­գո­տով» տանկ խփել»։


Ա­յո, Ար­ցա­խի սահ­ման­նե­րից ո­սո­խին դուրս շպր­տե­լուց հե­տո մեր զին­վոր­նե­րը կա­րող էին հաս­նել Բա­քու, բայց չա­րե­ցին, որ աշ­խար­հը հա­յե­րին զավ­թիչ չհա­մա­րի, աշ­խար­հը, որ միշտ ան­տար­բեր լռու­թյամբ հետևել է, թե ինչ­պես է բար­բա­րոս թուր­քը կո­տո­րում, բնաջն­ջում, բնօր­րա­նից վտա­րում հա­յե­րին, ա­վե­րում հա­զա­րա­մյա պատ­մու­թյուն ու­նե­ցող նրանց քա­ղաք­ներն ու շե­նե­րը։ Այ­սօր, այդ ան­տար­բե­րու­թյու­նից թևեր ա­ռած, բռ­նա­պետ Էր­դո­ղանն ու­զում է քաո­սի վե­րա­ծել այս տա­րա­ծաշր­ջա­նը, 1915 թ. ծա­նոթ ձե­ռագ­րով շա­րու­նա­կել, ըստ ի­րեն, հա­յե­րի դեռևս ա­նա­վարտ ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Այ­սօր հա­յոց բա­նա­կի զին­վոր­նե­րը պաշտ­պա­նա­կան հա­մառ մար­տեր են մղում ռու­սա­կան, իս­րա­յե­լա­կան, թուր­քա­կան վեր­ջին սերն­դի զի­նա­տե­սակ­նե­րով զին­ված, թուր­քա­կան բա­նա­կի հրա­հան­գիչ­նե­րի կող­մից ղե­կա­վար­վող ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի, ջի­հա­դիստ­նե­րի, տար­բեր եր­կր­նե­րից Ադր­բե­ջան բեր­ված վարձ­կան գրո­հա­յին­նե­րի դեմ։ Վեր­ջին­ներս ե­կել են հա­յե­րին սպա­նե­լու՝ ամ­սա­կան 1000-1500 դո­լար վար­ձատ­րու­թյան հա­մար, բայց, ինչ­պես պարզ երևում է ար­դեն հրա­պա­րակ­ված նրանց հե­ռա­խո­սա­յին զրույց­նե­րից, այդ ա­հա­բե­կիչ­ներն ա­հա­բեկ­ված են հայ զին­վոր­նե­րի խի­զա­խու­թյու­նից ու մար­տա­կան դի­պուկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Գի­տե՞ն ար­դյոք, գի­տակ­ցու՞մ են, որ հա­յե­րի ան­կոտ­րում ո­գին զո­րա­ցել է դա­րեր շա­րու­նակ ա­րյու­նար­բու ո­սոխ­նե­րի դեմ սր­բու­թյուն սր­բոց հայ­րե­նի­քի հա­մար դժ­վա­րին մա­քա­ռում­նե­րում, որ այ­սօր հայ զին­վո­րը կռ­վում է իր բնօր­րա­նի, ըն­տա­նի­քի, զա­վակ­նե­րի ա­զա­տու­թյան, ապ­րե­լու ի­րա­վուն­քի հա­մար։


Կե­նաց-մա­հու մար­տե­րի այս դժն­դակ օ­րե­րին, երբ մեր քսան տա­րե­կան զին­վոր­ներն ա­նօ­րի­նակ խի­զա­խու­թյամբ մար­տն­չում են թուրք, ադր­բե­ջան­ցի զին­ված ու­ժե­րի, Էր­դո­ղա­նին հա­մա­կիր ջի­հա­դիստ­նե­րի, տար­բեր եր­կր­նե­րից ե­կած ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ, իմ մտա­պատ­կե­րում արթ­նա­նում է թուր­քի ճի­րան­նե­րից ա­զատ­ված, կի­սա­վեր, խա­ղաղ կյան­քի թր­թիռ­նե­րով ապ­րող Շու­շին։
...Ա­զա­տագր­ված քա­ղա­քի շեն­քե­րից մե­կի պա­տին հայ մար­տիկ­նե­րը գրել էին.
Ար­ցախ աշ­խարհն է ցա­վին դի­մա­ցել,
Չենք զի­ջում եր­բեք ցե­ղե­րին վայ­րի,
Ինչ­պես քա­ջե­րը Սար­դա­րա­պա­տի։
Հա­տե­տի՛։
Հա­տե­տի, այ­սինքն՝ այս­պե՛ս պի­տի լի­ներ։


1993 թ. հոկ­տեմ­բե­րին «Ա­ռա­գաստ» շա­բա­թա­թեր­թի խմ­բագ­րու­թյու­նից գոր­ծուղ­վել էի Ար­ցախ։ Ճա­նա­պար­հին մի կին պատ­մեց, որ Հա­յաս­տա­նի Ա­րա­րա­տի շր­ջա­նից Սա­սու­նիկ ա­նու­նով մի հա­յու­հի 1988 թ. Ար­ցա­խյան շարժ­ման լար­ված օ­րե­րին ե­կել է Ստե­փա­նա­կերտ, մեծ ոգևո­րու­թյամբ մաս­նակ­ցել ԼՂԻՄ-ը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ-ի կազ­մից հա­նե­լու և մայր Հա­յաս­տա­նին միաց­նե­լու հա­մար ծա­վալ­ված շարժ­մա­նը, կրել պա­տե­րազ­մա­կան օ­րե­րի դժ­վա­րու­թյուն­ներն ու փոր­ձու­թյուն­նե­րը։ Շատ ու­րա­խա­ցա, որ վեր­ջա­պես հայտ­նա­բե­րե­ցի «Հա­յաս­տա­նի աշ­խա­տա­վո­րու­հի» ամ­սագ­րի մեր «կո­րած» ար­տա­հաս­տի­քա­յին թղ­թակ­ցու­հուն։ Սա­սու­նիկ Ա­լեք­սա­նյա­նը հա­ճախ էր գա­լիս խմ­բագ­րու­թյուն, շր­ջա­նի մշա­կու­թա­յին խն­դիր­նե­րին վե­րա­բե­րող իր հոդ­ված­նե­րը ներ­կա­յաց­նե­լիս ան­հան­գիստ, խան­դա­վառ աշ­խույ­ժով խախ­տում մեր աշ­խա­տա­սե­նյա­կի լռու­թյու­նը։ Երբ սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը, տար­ված օ­պե­րա­յի Թա­տե­րա­կան հրա­պա­րա­կի հան­րա­հա­վաք­նե­րով, հե­տա­մուտ չե­ղանք, թե վառ գույ­նե­րի նուրբ շր­ջազ­գեստ­նե­րով, միշտ մի խնդ­րով ան­հան­գիստ, ե­ռան­դուն մեր թղ­թակ­ցու­հին ին­չու դա­դա­րեց այ­ցե­լել խմ­բագ­րու­թյուն։ Զար­մա­նա­լի չէր, որ հայ­տն­վել էր Ստե­փա­նա­կեր­տում։ Էրգ­րից գաղ­թած պա­պի՝ ե­ղեռ­նի մա­սին պատ­մու­թյուն­նե­րով մե­ծա­ցած Սա­սու­նի­կը չէր կա­րող ան­մասն մնալ Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րից։ Ստե­փա­նա­կեր­տում հե­տաքր­քր­վե­ցի, թե որ­տեղ է ապ­րում, ինչ­պես կա­րող եմ տես­նել նրան։ Պատ­մե­ցին, որ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից ան­մի­ջա­պես հե­տո ադր­բե­ջա­նա­կան հա­յաբ­նակ վայ­րե­րից բնա­վեր ե­ղած գաղ­թա­կան­նե­րի հետ Սա­սու­նիկն ա­ռա­ջին­նե­րից մեկն է մտել ա­զա­տագր­ված քա­ղաք, բնա­կու­թյուն հաս­տա­տել լք­ված տնե­րից մե­կում, և հի­մա հայ գրա­կա­նու­թյուն է դա­սա­վան­դում Շու­շիի «Ա­րամ Մա­նու­կյան» դպ­րոց-վար­ժա­րա­նում։


Շու­շիի կենտ­րո­նա­կան փո­ղո­ցում խա­ղա­ցող ե­րե­խա­նե­րին հարց­րի Սա­սու­նի­կի տան տե­ղը։ Նրանց բա­ցատ­րա­ծով ի­ջա փո­ղոցն ի վար, թեք­վե­ցի աջ, քայ­լե­ցի ե­ղին­ջի թփե­րով պատ­ված նեղ ա­րա­հե­տով ու, ինչ­պես հե­քիա­թում, հայ­տն­վե­ցի բարձր պարս­պով, խու­նա­ցած մեծ դար­պա­սով ա­ռանձ­նա­տան դի­մաց։ Կա­րո­տով գր­կա­խառն­վե­ցինք։ Հարց­նե­լու, պատ­մե­լու շատ բան կար։ Պա­տե­րազ­մի փոր­ձու­թյուն­նե­րը, զր­կանք­ներն ի­րենց դրոշմն էին դրել Սա­սու­նի­կի նուրբ դի­մագ­ծե­րին՝ աչ­քե­րի շուրջ, ճա­կա­տին ման­րիկ կն­ճիռ­ներ կա­յին, զրն­գուն ձայ­նը խզ­վել էր, մտե­րիմ ըն­կե­րու­հու՝ ու­սուց­չու­հի Լի­դա­յի բնո­րոշ­մամբ, հան­րա­հա­վաք­նե­րում ա­մեն­քից բարձր «Միա­ցում» գո­ռա­լու պատ­ճա­ռով։ Բայց էու­թյամբ ա­մենևին չէր փոխ­վել՝ է­լի այն օ­րե­րի կրա­կոտ, ան­դա­դար Սա­սու­նիկն էր։ Տասն օր ապ­րե­ցի նրա տա­նը։ Վաղ ա­ռա­վո­տյան մեկ­նում էի Ստե­փա­նա­կերտ, այն­տե­ղից՝ ա­զա­տագր­ված տա­րածք­ներ, օր­վա վեր­ջին վե­րա­դառ­նում փոք­րիկ այ­գով, փայ­տա­շեն պատշ­գամ­բով նրա գողտ­րիկ ա­ռանձ­նա­տու­նը, ո­րը միշտ մար­դա­շատ էր։ Դա­սե­րից հե­տո, ու­սուց­չու­հու սր­տա­բուխ նա­խա­ձեռ­նու­թյամբ, ա­շա­կերտ­նե­րը հա­վաք­վում էին նրա տա­նը, ունկ­նդ­րում հա­յոց ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մա­սին նրա պատ­մու­թյուն­նե­րը, ա­ռան­ձին հատ­ված­ներ հայ պատ­միչ­ներ Մով­սես Խո­րե­նա­ցու, Ե­ղի­շեի, Փավս­տոս Բու­զան­դի աշ­խա­տու­թյուն­նե­րից։ Ա­մե­նատ­պա­վո­րի­չը. Սա­սու­նիկ Ա­լեք­սա­նյա­նը մեծ ջանք ու ե­ռան­դով գրա­բար էր սո­վո­րեց­նում վե­ցե­րորդ-յո­թե­րորդ դա­սա­րան­նե­րի այդ ե­րե­խա­նե­րին, ո­րոն­ցից շա­տե­րի հայ­րե­րը զոհ­վել էին Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում, որ­պես­զի նրանք լավ ի­մա­նա­յին հայ ժո­ղովր­դի ծնն­դա­բա­նու­թյունն ու ան­ցած հե­րո­սա­կան ու­ղին։ Պա­տե­րազ­մը նրանց զր­կել էր ման­կան ան­հո­գու­թյու­նից։ Հա­սուն մար­դու խո­հուն, ինք­նամ­փոփ հա­յացք­նե­րով՝ ու­շի­մո­րեն ունկ­նդ­րում էին ու­սուց­չու­հու պատ­մած­նե­րը, ա­պա, ա­սես ի­րար հետ մր­ցե­լով, ներ­շն­չան­քով ան­գիր ար­տա­սա­նում նա­խորդ պա­րապ­մուն­քին հանձ­նա­րար­ված գրա­բար տեքս­տե­րը։ Նրանց մեջ ու­շի­մու­թյամբ ա­ռանձ­նա­նում էր թուխ, գու­նատ դեմ­քով մի տղա։ Ա­սում էին՝ տա­տի հետ է ապ­րում, ադր­բե­ջան­ցի հայ­րը խառն օ­րե­րին թո­ղել-հե­ռա­ցել է։ Տա­րի­ներ անց ի­մա­ցա, որ միշտ նե­րանձ­նա­ցած այդ տղան ցան­կա­ցել է հոգևոր կր­թու­թյուն ստա­ցել և դար­ձել է հա­յոց ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր։


Պա­տե­րազ­մի տագ­նապ­նե­րը դեռ չթո­թա­փած, ա­մեն ին­չի պա­կաս ու­նե­ցող քա­ղա­քում շա­տերն էին տար­բեր հար­ցե­րով դի­մում Սա­սու­նի­կին։ Շու­շիի ա­ռանձ­նա­կի գու­մար­տա­կի մար­տի­կը հղի կնո­ջը բե­րում, թող­նում էր նրա տա­նը, որ հան­գիստ սր­տով կռիվ գնա, Մա­րա­ղա­յի ե­ղեռ­նից հրաշ­քով ողջ պր­ծած կի­նը՝ կա­րեկ­ցան­քի, ջերմ խոս­քի, սփո­փան­քի ծա­րավ, դս­տեր հետ գա­լիս, պատ­մում էր գլ­խով ան­ցած դա­ժան ի­րո­ղու­թյուն­նե­րը։ Հարևա­նու­հի­նե­րը մի բա­նի կա­րիք ու­նե­նա­լիս Սա­սու­նի­կին էին դի­մում, մե­կը մի թաս ա­լյուր էր խնդ­րում, մե­կը՝ լուց­կի, մյու­սը՝ մի այլ անհ­րա­ժեշտ բան։ Ի՜նչ հար­ցով ա­սես չէին դի­մում։ Չեմ մո­ռա­նում Սեր­գեյ և Մա­նյա ա­մու­սին­նե­րին։ Փա­խել էին Ադր­բե­ջա­նի Եվ­լախ քա­ղա­քից։ Ե­րե­քու­կես տա­րի ապ­րել էին Աս­կե­րա­նում, Սար­դա­րա­շե­նում։ 1992 թ. հրե­տա­կո­ծու­թյան պատ­ճա­ռով նրանց խղ­ճուկ ու­նեց­վածքն այր­վել էր։ Մա­յի­սի 9-ին ա­զա­տա­րար մար­տիկ­նե­րի հետևից, ա­ռա­ջին­նե­րից մե­կը, մտել էին Շու­շի։ Հագ­նե­րին ա­վե­րակ­նե­րից գտած հնա­մաշ շո­րեր էին։ Սեր­գեյն այն­քան ճյուղ ու փայտ էր հա­վա­քել ան­տա­ռից, որ ծանր հի­վան­դա­ցել, ան­կո­ղին էր ըն­կել, իսկ տան ան­կյու­նում մի նշ­խար իսկ չկար։ Տա­րի­քով մեծ չէին, բայց տա­ռա­պան­քից ծե­րա­ցած տեսք ու­նեին։ ՈՒ է­լի Սա­սու­նիկն էր նրանց հա­րե­հաս լի­նո­ղը։ Երբ այ­ցի գնա­ցինք հի­վան­դին, Սա­սու­նի­կը հե­տաքր­քր­ված հարց­րեց.
-Սիրտդ ի՞նչ է ու­զում, ա­սա։
-Է՜, հարց­նում ես՝ որ ի՛նչ, ճր­լա՞ն ես,-անտ­րա­մա­դիր պա­տաս­խա­նեց Սեր­գե­յը։
-Ճր­լա՛ն եմ, ճր­լա՛ն եմ,- վս­տահ վրա բե­րեց Սա­սու­նի­կը։
- Աշ­խր­քիս տակ ինչ լավ բան կա, սիրտս ու­զում է,- ա­սաց հի­վան­դը։
Երբ տուն էինք վե­րա­դառ­նում, մեր դեմ ե­լավ ու­սուց­չու­հի Լի­դան՝ ձեռ­քին իմ գա­լու առ­թիվ թխած տոր­թը։
ՈՒ­րա­խա­ցա՝ ա­հա և աշ­խար­քի լավ բա­նե­րից մե­կը։ Բայց Սա­սու­նիկն այլ ծրա­գիր ու­ներ։ Ոչ հե­ռու զոհ­ված մար­տիկ­նե­րից մե­կի քա­ռա­սուն­քի ա­րա­րո­ղու­թյունն էր։ Ներս մտանք, ցա­վակ­ցու­թյուն հայտ­նե­ցինք։ Սա­սու­նի­կը տան­տի­րու­հուց հի­վան­դի հա­մար բա­ժին խնդ­րեց։ Կի­նը սի­րով աշ­խար­հի բա­րիք­նե­րով ա­ռատ սե­ղա­նից բա­ժին հա­նեց, և մենք հետ դար­ձանք Սեր­գե­յենց տուն։ Երբ նա տե­սավ Սա­սու­նի­կի բե­րած տե­սակ-տե­սակ բա­րիք­նե­րը, ապ­շած բա­ցա­կան­չեց.
-Աս­տոծ մե՜ծ է...


Բազ­միցս ա­կա­նա­տես ե­ղա, թե ինչ­պես է Սա­սու­նի­կը պատ­րաս­տա­կա­մո­րեն ար­ձա­գան­քում որևէ խնդ­րով ի­րեն դի­մող­նե­րին՝ հարևան լի­ներ, թե վե­րին թա­ղե­րից ե­կած կի­սա­ծա­նոթ մե­կը։ Լի­նում էր՝ բարդ խնդ­րով էին գա­լիս, ո­րոնց լու­ծու­մը Սա­սու­նի­կի ու­ժից վեր էր, բայց ի­րենք հա­մոզ­ված էին, սո­վոր, որ Սա­սու­նիկն ան­պայ­ման մի ճար, մի ելք կգտ­նի։ ՈՒ... այդ­պես էլ լի­նում էր։ Բայց ճարն ա­նե­լու հա­մար քա­նի՛ պաշ­տո­նյա­յի էր դի­մում ու­սուց­չու­հին, ի՛նչ ա­նա­ռար­կե­լի, հա­մո­զիչ փաս­տար­կներ բե­րում, նյար­դեր վատ­նում, ես էի ա­կա­նա­տես։ Մոր, քրոջ, ըն­կե­րոջ, հա­րա­զա­տի ջեր­մու­թյամբ էր վե­րա­բեր­վում բո­լո­րին ա­րա­րատ­ցի պինդ հա­յու­հին։ Պատ­մում էին, որ երբ թշ­նա­մու ուղ­ղա­թի­ռը հայ­տն­վում էր քա­ղա­քի վրա, վա­զում էին «ի­րենց հա­յաս­տան­ցու տուն», որն ահ ու եր­կյուղ չու­ներ, ա­մե­նա­լար­ված պահն իսկ վե­րա­ծում էր զա­վեշ­տի, սիրտ տա­լիս, գո­տեպն­դում։ Պա­տե­րազ­մը թր­ծել էր նրան։ Բո­լո­րին էր թր­ծել։ Քա­մահ­րան­քով, զա­վեշ­տով էին հի­շում ի­րենց գլ­խով ան­ցած փոր­ձու­թյուն­նե­րը, ա­հե­րը։ Երբ այդ մա­սին ակ­նար­կե­ցի, Սա­սու­նի­կը ժպ­տաց։ Պատ­մեց, թե երբ հեր­թա­կան ան­գամ թշ­նա­մու ուղ­ղա­թի­ռը հայ­տն­վել է քա­ղա­քի վրա, ռմ­բա­կոծ­վե­լու ժա­մա­նակ ջա­հել հարևա­նու­հին ե­կել, ա­տա­մի մա­ծուկ է խնդ­րել, այն­քան որ եր­կն­քից թափ­վող մա­հը սո­վո­րա­կան էր դար­ձել։


Շու­շիի մտա­վո­րա­կան­նե­րը՝ ու­սուց­չու­հի, բա­նաս­տեղծ, նկա­րիչ, նաև աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րից՝ Բեյ­րու­թից, Պոր­տու­գա­լիա­յից, Ա­մե­րի­կա­յից, ան­գամ հե­ռա­վոր Ավ­ստ­րա­լիա­յից ե­կած հա­յեր, ե­րե­կո­նե­րը հա­ճախ հա­վաք­վում էին Սա­սու­նի­կի տան երկ­րորդ հար­կի փայ­տա­շեն պատշ­գամ­բին կից սրա­հում, և այն նման­վում էր յու­րօ­րի­նակ բարձ­րաշ­խար­հիկ սա­լո­նի, որ­տեղ քն­նարկ­վում էին մար­տն­չող Ար­ցա­խին օգ­տա­կար լի­նե­լու կարևոր խն­դիր­ներ, ծրագ­րեր, ար­վես­տի, գրա­կա­նու­թյան, պատ­մու­թյան, աշ­խար­հի սկզ­բի ու վեր­ջի մա­սին ու­շագ­րավ թե­մա­ներ ար­ծարծ­վում։ Ո­գե­շունչ այդ զրույց­նե­րում ի­րար էին խառն­վում ար­ցա­խյան բար­բա­ռը, ա­րե­լա­հա­յե­րենն ու արևմտա­հա­յե­րե­նը՝ խել­քա­մաղ ա­նող հա­ման­վա­գով։ Բա­րի գի­շեր ա­սե­լուց ա­ռաջ, Սա­սու­նի­կի հոր­դո­րով, Երևա­նից կնոջ հետ մշ­տա­կան բնա­կու­թյան ե­կած Ման­վել Ջա­վախ­քը հատ­ված­ներ էր կար­դում Շու­շիին նվիր­ված իր պոե­մից, ո­րը հրա­տա­րակ­վել էր սփյուռ­քա­հայ բա­րե­րա­րե­րի օ­ժան­դա­կու­թյամբ։


-Ես բա­նա­հա­վաք եմ,- ա­սաց Ման­վել Ջա­վախ­քը,- եր­գար­վես­տից հաս­կա­նում եմ։ «Ա­պա­ռաժ» ազ­գա­յին եր­գի թատ­րոն եմ ստեղ­ծել, քա­ռա­սուն ե­րե­խա է հա­ճա­խում։ Խ. Ա­բո­վյա­նի ան­վան դպ­րո­ցում հա­մերգ տվե­ցինք։ Շա­տե­րի, նույ­նիսկ ղե­կա­վար­նե­րի աչ­քե­րում ար­ցունք­ներ էին հայ­տն­վել։ Շու­շին պետք է վե­րագտ­նի հոգևոր, մշա­կու­թա­յին կենտ­րոն լի­նե­լու եր­բեմ­նի փառ­քը։ Չպետք է թող­նենք, որ Ա­զատ, միա­ցյալ հայ­րե­նի­քի գա­ղա­փա­րը խամ­րի...

(շարունակելի)


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 18322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ