Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրյուսելում վրացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2014 թվականին տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո հեռանալու է քաղաքականությունից: Հանդիպմանը ներկա էին սփյուռքի նախարար Կոտե Սուրգուլաձեն, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին: 2013-ի աշնանը Վրաստանում նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Իվանիշվիլին նախագահ Սահակաշվիլիի հրաժարականն է պահանջել, սակայն նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ: