Զեյթունում, Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների հատման վայրում, նոյեմբերի 9-ին իրականացվող աշխատանքների արդյունքում ժամը 10.00-20.00 դադարեցվել է Դ.Անհաղթի փողոցի 6/1, 6/5, 6/7, 6/8, 6/10, 8, 10, 23/1 շենքերի, Կ.Ուլնեցու փողոցի 40-62 առանձնատների, Դ.Կանայանի անվան ակադեմիայի, Գունավոր տպագրության տպարանի, «Kerama Marazzi» խանութի ու պահեստի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես պարզաբանեց «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Զեյթուն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը, նշված վայրում տարիներ առաջ կառուցված երկու դիտահորերը գտնվում էին վթարային վիճակում: Դրան գումարած, դիտահորերով ձգվող «Կաթնաղբյուր-Երևան» թիվ 3 ջրատարի վրա առկա էր վթար, որը ջրի զգալի կորստի պատճառ էր հանդիսանում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ընկերությունը որոշել է վերակառուցել դիտահորերը, ստեղծելով մեկ խոշոր ջրաբաշխիչ հանգույց, վերացնել ջրատարի վթարը, իսկ հնամաշ փականները փոխարինել մեկ հատ 200մմ տրամագծով և երեք՝ 50մմ տրամագծով փականներով:
Ըստ Գրիգոր Գևորգյանի՝ տարվող աշխատանների արդյունքում թե ջրի կորուստը կվերանա և թե կբարձրանա նշված տարածքների ջրամատակարարման հուսալիությունը: