ԱՄՆ նախագահի թեկնածուներին մնացել է ընդամենը մեկ օր, որպեսզի իրենց կողմը գրավեն ընտրողներին։ Օբամայի և Ռոմնիի վարկանիշները հավասար են՝ 48 տոկոս։ Վերլուծաբաններ չեն մակնաբանում քվեարկության հնարավոր արդյունքները։
«Մենք ամերիկացի ենք, մենք կարող ենք ամեն ինչ»,- հայտարարել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Օհայո նահանգում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ընթացլում։ Այս նահանգն առանցքային է, այստեղ ձայների դասավորությունը կարող է էապես անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա։