Սիրիական կառավարական զորքերը հետ են մղել ապստամբների Թաֆթանազեի ռազմական օդանավակայանի վրա իրականացրած գրոհը։ Ինչպես հաղորդում է CANA գործակալությունը, «ահաբեկիչները գործադրել են ծանր հրետանի և ականանետներ։ Սակայն սիրիական բանակի զինվորները կարողացել են հակահարված տալ հակառակորդին՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների, նրանց ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները»։
Նշենք, որ թիրախ ընտրված ռազմական օդանավակայանը Սիրիայի հյուսիսում ամենախոշոր ավիաբազան է։ Այդտեղից են օդ բարձրանում ռազմական գործողություններում ներգրավված ուղղաթիռները։