Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման նախագահական ընտրությունների նախօրեին ստացել է ևս մեկ կարևոր գործչի աջակցությունը, ում կարծիքը կարող է էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որ չի անդամակցում ո՜չ դեմոկրատական, ո՜չ էր հանրապետական կուսակցությանը, հայտարարել է, որ սատարելու է Օբամայի թեկնածությունը։
Իր այդ որոշումը Բլումբերգը բացատրել է այն հանգամանքով, որ վերջին օրերին դեմոկրատ Օբաման կարողացավ ապացուցել, որ պատրաստ է ուշադրություն հատկացնել կլիմայական փոփոխությունների խնդրին, ինչը, քաղաքագլխի կարծիքով, Սենդի փոթորկի առաջացման պատճառներից մեկն է։
70-ամյա միլիարդատեր Բլումբերգի հայտարարությունը միանգամայն անսպասելի էր, քանի որ նախկինում նա բազմիցս է հանդես եկել Օբամայի և նրա հակառակորդ Միթ Ռոմնիի նկատմամբ սուր քննադատություններով։
Նյու Յորքի քաղաքապետը նշել է, որ իր որոշման վրա մեծապես ազդել է նաև Օբամայի՝ միասեռ ամուսնությունների և հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ դրական կողմնորոշումը։
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին։