Մահմեդականների համար սրբազան Ղուրբան բայրամ տոնի օրը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մայմանա քաղաքի մզկիթի մոտ պայթյուն է որոտացել։ Ավելի քան 37 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով՝ մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը, երբ մարդիկ սկսել են հավաքվել տոնախմբության համար։ Մահացածների թվում կան նաև ոստիկաններ։
Բարձրաստիճան պաշտոնյաները, որ նույնպես գտնվում էին դեպքի վայրում, չեն տուժել։