Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե ՀՅԴ-ն սեփական թեկնածով է հանդես գալու նախագահական ընտրություններում և այժմ քննարկվում է Արծվիկ Մինասյանի և Արմեն Ռուստամյանի թեկնածությունները: Մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը ասաց, որ նախագահի թեկնածուների առաջադրման քննարկում կուսակցություն չի եղել, իսկ ճշտող հարցին, թե այսինքն լուրը իրականությանը չի համապատասխանում, հակադարձեց. «Ինչպես միշտ»:
Ավելին, ըստ Սեյրանյանի, դեռ հստակություն չկա` սեփական թեկնածուով են մասնակցելու ընտրությունների, թե՞ ոչ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ