Իսրայելի Քնեսեթը քվեարկել է ինքնալուծարման և 2013թ. հունվարի 22-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Համապատասխան առաջարկով պատգամավորներին էր դիմել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս քայլի անհրաժեշտությունը նա բացատրել է այն բանով, որ այլևս անհնար է 2013թ. բյուջեի նախագծի շուրջ ընդհանուր հայտարարի գալ կառավարող կոալիցիայի ղեկավարների հետ։ Ինքնալուծարման օգտին քվեարկել են 120 պատգամավորներից 100-ը։