Սիրիայի կառավարությունը փակել է երկրի օդային տարածքը թուրքական ուղևորատար ինքնաթիռների համար։ Այս որոշումը պատասխանն էր թուրքական իշխանություններին, որոնք ստիպել էին հարկադիր վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական ուղևորատար օդանավին։ Սիրիական ինքնաթիռից առգրավվել էին հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված ռուսական էլեկտրոնային սարքավորումներ։